▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս մարդկանց հատուկ էին մոտիկ թողել Նիկոլին, որ այս ծաղրուծանակը նկարեն և ներկայացնեն»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Կապիտուլյանտ Նիկոլի վիճակն այնքան վատ է, որ Բելգիայում բնակվող 40 հազար հայից սրան եկել էր դիմավորելու 5 (վանկարկում էին 3֊ը) մարդ, որոնցից մեկը խոսում էր ողջ բելգիահայ համայնքի անունից, թե «Բելգիան Նիկոլի հետ է»:

Ու այս մարդկանց հատուկ էին մոտիկ թողել հողատուին, որ այս ծաղրուծանակը նկարեն և ներկայացնեն` «Բելգիահայերի հուժկու աջակցությունը Նիկոլին» անվան տակ, որը և հենց հիմա անում են...

Համաձայն եմ, Բելգիան Նիկոլի հետ է, բայց ոչ բելգիահայությունը...

Հետաքրքիր է, կապիտուլյանտին երկրպագող այս մարդիկ արդեն 4 տարի էլ ինչո՞ւ չեն վերադառնում իրենց սիրելի Նիկոլի ղեկավարած Հայաստան»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее