▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մարդիկ կեղծել են պատերազմը, կեղծում են խաղաղությունը, կկեղծեն նաև իրենց դեմ կազմակերպված «Հոկտեմբերի 27»-ը․․․

Լրագրող Կարպիս Փաշոյանը գրում է․

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ՔՊ-ականներն ու նրանց պրոպագանդիստները հիստերիայի ալիք բարձրացրել, իբրև թե իրավապահները ահաբեկչության փորձ են կանխել, իրենց դեմ երկրորդ Հոկտեմբերի 27 են պլանավորել։ Քիչ էր մնում արդեն իրենք իրենց նույնացնեին ԱԺ դահլիճում նահատակվածների հետ։ Իսկ եզրակացությունը շատ կոնկրետ էր․ իրենք փրկել են պետականությունն ու ինքնիշխանությունը։

Հետո պարզվեց, որ այդ ահաբեկչության փորձը հնարովի էր։ Նիկոլ Փաշինյանը պետական մեքենան հեծնած՝ Հայաստանը հանցագործ պետություն է դարձրել։ Պարզվեց, որ Բագրատ սրբազանը չի ուզել մարդկանց փողոցներում գնդակահարել։

Ի՞նչ ասեմ։ Այս մարդիկ կեղծել են պատերազմը, կեղծում են խաղաղությունը, կկեղծեն նաև իրենց դեմ կազմակերպված «Հոկտեմբերի 27»-ը։

***

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրառում ներողություն առ Բագրատ Գալստանյան։
Երբ իրան նոր բռնեցին ու 2 հոգի գյուլլելու զապիսը հրապարակեցին, ես գրեցի, բառացի, հետյևյալը․ «Ո՞նց են կարանում իշխանության կողմից բռնությունը լրիվ տեղին ու հիմնավոր քննադատել, իսկ ընդդիմության կողմից ինչ-որ մեկին սպանելու պատրաստակամությունը կամ փողոցում պայթյուններ անելուն թե բա՝ "Вы не понимаете, это другое"։ Քաքն ա ընկել էս երկիրը doublethink-ի ձեռը»։
Էսօր՝ Հովհաննես Խուդոյանի հրապարակած աուդիոյից, պարզ ա դառնում, որ առնվազն սպանելու մասը (պայթյունները չէ, չնայած արդեն չեմ է կասկածում, որ սա է մի տեղից կտրած կլինի) վերցրած էին լրիվ այլ խոսակցությունից, Շվեյցարիա-մեյցարիա ու բանակի մասին (առաջ տալով եմ լսել)։ Ի՞նչ ա պետք անել․ ներողություն խնդրել ինձ կարդացողներից ու Բագրատ Գալստանյանից, ինչն էլ անում եմ, ու հերթական անգամ հետևություններ անել մեր «սիրելի» իշխանության ու նախկինում ազատատենչ լիբերալների որակների մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее