Դիտեք նաև՝
«Մեր երկրում գյուղատնտեսության մեջ աշխատում է բնակչության 25-30 տոկոսը, և նման երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն, կրճատել այն՝ անունը դնելով օպտիմիզացիա, ուղղակի զավեշտ էր»:
Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով․
«Նաև ո՞նց կարելի էր կրճատել մշակույթի նախարարությունը: Մեր մտավորականությունն ահազանգում էր: Ինձ համար այս իշխանությունը մի զարմանալի հատկություն ունի՝ չլսել մասնագետներին: Ոնց որ մասնագետը թշնամի է: Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, կոմպլեքսներից, որ իրենք ոչ մի բանի մասնագետ չեն, թե ինչից, բայց սա մի բարդույթ է, որն ավերեց ոլորտները: Արդյունքն այն է, ինչ ունենք»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը մեր երկրի զարգացման շարժիչ ուժերից մեկն է լինելու: