▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իշխանությունը «բոմբ» է դրել Սյունյաց աշխարհի տակ. չլինի Սյունիքը, տապանաքար պետք է դնենք Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ

«Ժողովուրդ ջան, հասկացեք, որ սյունեցիները էտ ամեն ինչի հետևանքները անմիջական կրողներն են, պետք չի էտ ամեն ինչը նստել, վերլուծել, խոսել»,- այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նշենք, որ Քաջարանի քաղաքապետը հրավիրվել էր Քննչական կոմիտե։

/filemanager/uploads/2020/05/week-4/manvel_paramazyan.jpg

«Խնդիրը հետևյալն է, Սյունեցիների պահանջը հետևյալն ա՝ գտնել լուծումներ էտ հետևանքները վերացնելու, ուրիշ ոչինչ, մեր պահանջը սա է»,-նշեց  Մանվել Փարամազյանը:  

«Չլինի Սյունիքը, տապանաքար պետք է դնենք Հայաստանի վրա: Սրա համար մենք պետք է մտածենք, մենք մտահոգված ենք, Սունիքը չլինի, հերթով գալու են, ավելի վատ բաների ենք ականատես լինելու», - ասաց նա։

Փարամազյանը, անդրադառնալով սահմանների անվտանգությանն ու հակառակորդի կողմից հայկական դիրքեր վերցնելուն, ասաց. «Երբ դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան սպաները ժամանակ տվեցին հայկական կողմին, որ մենք լքենք դիրքերը, այդ ժամանակվանից մեր շահեկան դիրքերը մենք զիջեցինք թշնամուն։ Մենք էլի չէինք զիջի, եթե  չհայտնվեինք  անօգնական վիճակում»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее