▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս իրավիճակն ակնհայտ է դարձնում, թե որքան խոցելի տարածք է Ամուլսարը»․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը գրում է․ «Օրեր առաջ նյութեր տարածվեցին, որ Կեչուտում խմելու ջրերն այս տեսքն են ստացել, որի կապակցությամբ պարզաբանումներ ենք ստացել Տեսչական մարմնից, քանի որ իր հաղորդագրության մեջ գրված էր, որ «Ստրոյմոնտաժ» կապալառու ընկերության գործունեության պատճառով էին Կեչուտ հոսող աղբյուրները աղտոտվել, պատասխանատվության միջոցներ ձեռնարկվել, սակայն գրված չէր, թե ով էր պատվիրատուն։ Ըստ պարզաբանումների, պատվիրատուն Լիդիանը չէր։
Այս իրավիճակը հերթական անգամ ակնհայտ է դարձնում, թե որքան խոցելի տարածք է Ամուլսարը, այնտեղ տասնյակ աղբյուրներ կան, մեծ թվով ստորերկրյա հոսքեր, որտեղ փորում ես, ջուր է ցայտում, հարակից բնակիչները և հատկապես Կեչուտը ամենախոցելի վիճակում են իրենց ջրերի աղբյուրների տեսանկյունից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее