▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իրավիճակի համար պատասխանատու ենք բոլորս, այդ թվում իր ձայնը «30 արծաթով» վաճառող ստրկամիտ «ինտելիգենցիան»

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մեր հասարակությունն արժանի է այն իշխանությանը, որն ունի

Facebook-յան շատ օգտատերեր չեն կարող թաքցնել իրենց վրդովմունքը ԱԺ հերթական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո... Զարմանում եմ, որ facebook-յան «մտավորականությունն» ավելին էր սպասում այս ընտրություններից... Որոշ աչքը զարնող խախտումները եթե մի կողմ թողնեմ, ապա տեղի ունեցավ այն, ինչին ես սպասում էի... Ընտրակաշառքով և մանկամտային շանտաժներին ենթարկվող «հասարակությունն» արժանի է ունենալ այն իշխանությունը, որին նա ընտրում է... Թող ոչ ոք այսուհետ չդժգոհի և չնվնվա երկրում տիրող իրավիճակից...

Երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատու ենք ԲՈԼՈՐՍ, այդ թվում նաև «ԲՈԼՈՐԻՍ» մեջ մեծամասնություն կազմող ու իր ձայնն ընդամենը «30 արծաթով» վաճառող ստրկամիտ «ինտելիգենցիան» և մարգինալացված ամբոխը...

«ԲՈԼՈՐԻՍ» մեջ փոքրամասնություն կազմող, բայց չկաշառվող մասսան գերադասում է պայքարի այլ ձև...Կամ լռում է կամ էլ արտագաղթում...


Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее