▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս հայտնիները չեն համակերպվում, որ նրանց աստեղային ժամն անցել է

Կան հայտնիներ, ովքեր իրենց աստեղային ժամն են ապրում, իսկ ոմանք էլ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այլևս հայտնի չեն:

Մարիամ Մելիքյանին շատերը հիշում են մի քանի հումորային ծրագրերից: Չի կարելի ասել, որ նա սիրված էր, բայց բավականին քննարկված էր, իսկ հիմնական պատճառը նրա դերերն էին և բաց հագուստը: Մարիամն ամուսնացել է և ունի դուստը, բայց նա կարծես չի հաշտվում այն մտքի հետ, որ պարզապես սովորական տան կին է: Չհաշտվելով այն մտքի հետ, որ նա այլևս չէ երևում հեռուստաէկանին, որոշեց որպես ՓՌ միջոց օտգատործել իր դստերը` ամեն անգամ հրապարակելով բալիկի ոտքերը, թաթիկը:

Եվա Ռիվասն էլ այն հայտնիներից է, ով միայն հակակրանք է առաջացնում: Այս աղջկա դեպքում չես հասկանում, երգում է, թե չի երգում: Նա մեկ հայտնվում է, մեկ էլ կորում, բայց որպեսզի գոնե երբեմն-երբեմն մնա լրատվամիջոցների կիզակետում, օգտագործում է մարզասրահից իր լուսանկարները, և անճաշակ հագուստը: Գուցե դա հատուկ չի անում, բայց ամեն անգամ մնում է կիզակետում:  Նա այդպես էլ չի կողմորոշվում, ուզում է ապրել Հայաստանում, թե Ռուսաստանում:

Երգչուհի Մարիաննան չնայած ժամանակին երգեր էր ներկայացնում, բայց այնպես չէ որ հայտնի և սիրված էր: Կարծում եմ` նրա երգացանկից ավելի շատ հիշվեց  Սարոյի հետ դուետը: Մարիանան վերջերս նոր ձայնասկավառակ թողարկեց, հավաքեց իր բոլոր հայտնի ընկեր-ընկերուհիներին և կարծես հայտարարեց, որ կրկին վերադառանում : Բայց դա պարզապես միջոցառում էր, որ եղավ և անցավ, իսկ երգչուհին կրկին լռում է:

 

Լրագրող

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее