Կառավարությունը ես եմ, ոչ մեկ չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա, եթե կան այդպիսիք, թող դիմում գրեն, կամ ես նրանց կհանեմ։
Այսպես պատասխանեց Փաշինյանը հարցին, թե կառավարությունը (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը–խմբ) ընդունել է, որ ՀԷՑ–ի թեմայով Ստոկհոլմի արբիտրաժը ենթակա է պարտադիր կատարման։ Նա այս հարցից հունից դուրս եկավ ու պնդեց, որ կառավարությունը հենց ինքն է։
Փաշինյանը պնդեց, թե կառավարությունը արբիտրաժային դատարանում հաղթել է։
***
«Մենք քաղաքական պրոցեսում բռնություն չենք արել, ուր մնաց՝ Եկեղեցու հետ կապված պրոցեսներում անենք։ |
«Ակնհայտ է, որ հայտարարությունը կապ չունի ոչ ՀՀ-ի, ոչ ՀՀ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությանը։ «Սա էն իրավիճակն ա, որ մենք էդ թեմայի հետ պետք է առերեսվենք, հասկանանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր իրականության, մեր պետության շահերի և ժողովրդի շահերի հետ ընդհանրապես որևէ կապ չունի։ Մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի ուղղակի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտած ինչ-որ մի բան։ Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին էսպիսի կարգավիճակի մեջ դնենք, մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ-ն ոչինչ չի ստացել մի շարք երկրների կողմից Ցեղասպանության ճամաչումից։ *** |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արձագանքեց ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ Բրայենի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ։ հոդվածին, որտեղ ասված էր․ «Վաշինգթոնում ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերը «մեծ գործարք» էր Բաքվի համար, մինչդեռ Երևանը դարձավ ավելի խոցելի՝ առանց «խաղաղության զգալի դիվիդենտների»։ «Ջեյմս Օ՛Բրայենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավորման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան պաշտոնից և հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել։ Այս տեսանկյունից պարոն Օ՛Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ։ Եթե պարոն Օ՛Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ, ցավոք, Հայաստանն ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում։ Ես ուզում եմ հիշեցնել 2023 թվականի իրադարձությունները, ես ուզում եմ հիշեցնել 2022 թվականի իրադարձությունները, ես ուզում եմ հիշեցնել 2021 թվականի իրադարձությունները։ Եվ պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի՝ այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար։ Պարոն Օ՛Բրայենն այն մարդն է, որն այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից, և նրա էմոցիոնալ գնահատականները ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Եթե ինքն աշխատանքից զրկվել է, ինքը պետք է ինքնահայեցմամբ զբաղվի և ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել Հայաստանի վրա։ Հայաստանն այսօր իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։ 1991 թվականից մինչև այսօր մենք ավելի պակաս խոցելի վիճակում չենք եղել։ Եվ, թերևս, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային և քաղաքական նրբությունները նկատելու հմտությունների պակասն է, որ պարոն Օ՛Բրայենին թույլ չի տվել շարունակել իր աշխատանքը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում»,- ասաց Փաշինյանը։ |