▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գիշեր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր են գնդակոծվել. կան վնասներ

 

ArmLur.am-ը գրում է. Երեկ երեկոյան 21.00-ից մինչեւ կեսգիշեր հակառակորդի կողմից դեպի Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Ոսկեպար, Կոթի գյուղերի ուղղությամբ որոշակի ընդհատումներով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով նշված գյուղերի մի քանի բնակիչների տների տանիքները, դարպասները վնասվել են:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով՝ կրակոցների արդյունքում վնասվել են երկու բնակչի տների տանիքները, իսկ մի բնակչի տան դարպասին էր կպել: Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը կայքի հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին ստեղծվում է վնասները հաշվարկող հանձնաժողով` երեկվա կրակոցների արդյունքում առաջացած վնասները հաշվարկելու նպատակով: 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее