▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ձմեռ՝ մինչև 30 աստիճան ցուրտ

 

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ օդի ջերմաստիճանը տեղումների քանակը դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին լինելու է նորմայի սահմաններում:

Ըստ նրա՝ միջին ջերմաստիճան ասվածը դեռ պատկերացում չի տալիս՝ լինելու է տաք, թե ցուրտ: Հնարավոր է՝ 15 օր տաք լինի, 15 օր՝ ցուրտ և դրա միջին ցուցանիշը լինի նորմայի սահմաններում:

Տաք հոսանքների ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվելու է Տավուշում՝ 13 աստիճան, ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում ամենացածր ջերմաստիճանը լինելու է -30-ը՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее