▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս աշխատանքն ինձ համար նորություն է. Մաշա Մնջոյան

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Մաշա Մնջոյանը օրերս է վերադարձել Տորոնտոյից. այս անգամ երգչուհին միայնակ չէր մեկնել հյուրախաղերի.

 «Այս անգամվա հյուրախաղերն ինձ համար բացառիկ էին, քանի որ Տորոնտոյի հայտնի դահլիճներից մեկի` «George Weston Recital Hall»-ի բեմում նվագում ու երգում էին միայն գյումրեցիները: Շատ գեղեցիկ ու յուրօրինակ համերգ ունեցանք, որի հաջորդ օրը եւս մեկ համերգով հանդես եկանք, միայն թե այդ անգամ ավելի փոքր դահլիճում, ինչպես նաեւ երգեցինք եկեղեցում: Շատ հաջող ու հետաքրքիր օրեր ունեցանք, որոնք վստահաբար կմնան մեր հիշողություններում»,- կայքի հետ զրույցում պատմեց Մաշան:

Հետաքրքրվելով, թե երգչուհին այս պահին ի՞նչ աշխատանքներով է զբաղված ու ինչ ծրագրեր ունի, պատասխանեց.

«Հիմա կարեւորագույն ծրագրերից է «Americano Voice» մանկական մրցույթը, որի երաժշտական մասի պատասխանատուն ես եմ, այլ կերպ ասած` զբաղվում եմ երաժշտական պրոդյուսինգով: Պետք է ասեմ, որ այս աշխատանքն ինձ համար նորություն է, միաժամանակ նաեւ շատ հետաքրքիր է երեխաների հետ աշխատելն ու նման նախագծում մասնակցություն ունենալը: Ի դեպ` այսօրվանից կմեկնարկեն հիմնական փուլերը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее