▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս աստիճանի կարելի՞ է հեղինակազրկել Արցախի հերոսի կոչումը

«Այս աստիճանի կարելի՞ է հեղինակազրկել Արցախի հերոսի կոչումը:

Այս մարդն իր ո՞ր հերոսական գործունեության համար է արժանացել նման պատվավոր կոչմանը, որի մասին չի խոսվել, չենք տեսել:

Դրա փոխարեն ականատեսն ենք «Մարտիկ» հիմնադրամի գործունեության տապալմանն ու մեր ժողովրդի մեջ երկրին, բանակին նվիրատվություն անելու բարի կամքը սպանելու մեջ իր խոշոր ներդրմանը: Ձեզ մատուցած ինչ որ ծառայության համար ուզում էիք շնորհակալություն ասեի՞ք, իր ականջին ասեիք , ինչո՞ւ իր պատճառով հեղինակազրկեցիք «Արցախի հերոս» արժեքը»,-գրել է Անահիտ Բախշյանն`արձագանքելով լուրին, ըստ որի Արցախի հերոս կոչում է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее