▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անգրագետ ղեկավարումն է պարտության բերել․ Սեյրան Օհանյան

Մեծ պատիվ է այստեղ գտնվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես այսօր չեմ խոսելու պատերազմից, որի ելքը, ձախողումները ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը շատ վատ փաստաթուղթ է: Այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք շատ ջանքեր պետք է ներդնենք, բայց մեկ բան կարող եմ ասել. այս պատերազմում հայկական բաննակը, արժանի գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը իր անգրագհետ կազմակերպված գործողություններով, իր կողմից ճիշտ չգնահատված ստեղված ռազմաքաղաքական իրադրությունը եւ ուժերն ու միջոցները ճիշտ չդասավորելով: Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումները, եւ միայն երկու վայրում, մոտ 20 կմ է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից: Ես համոզված եմ, որ մենք կարող էինք այնպես անել, որ այդ հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее