▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս անգամ ի՞նչ է խոստանալու հանուն թղթի կտորի»

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Հուլիսի 10-ին ԱՄԷ Աբու-Դաբի քաղաքում կհանդիպեն Ադրբեջանի դիկտատորն ու Հայաստանից Փաշինյանը։ Ըստ տեղեկությունների երկկողմ հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող «խաղաղության գործընթացի» շրջանակներում է։
Հետաքրքիր է, այս անգամ ինչ է խոստանալու հանուն թղթի կտորի, որը ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբոյի առաջիկայում պետք է ստորագրվի»։

***

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամեր առաջ պետքարտուղար Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Ռուբիոն այդ հայտարարությունն արել է Թրամփի քաղաքականության արդյունքում տարբեր կոնֆլիկտներում խաղաղության հասնելու համատեքստում։
Վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնույթ տեղեկություններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիվ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում և ցանկանում է ստանալ նաև իր դափնիները այս գործընթացի արդյունքում։ Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից:
Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների։

***

«Ի վերջո ի՞նչ են այդ փակ դռների հետևում պայմանավորվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան և սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումներին։ Պատգամավորի կարծիքով ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավն ուժգնացավ և կալանավորումների ալիքը սկսվեց Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո։ «Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը խնդիր ունի Էրդողանին և Ալիևին ցույց տալու, որ ինքը երկրի ներսում պահում է վերահսկողությունը և տեր է այն պայմանավորվածություններին, որը ձեռք է բերել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ կատարվողը հենց այդ պայմանավորվածությունների շրջանակում է։

***

ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»։

***

«ՀՀ իշխանությունը սեփական ժողովրդին պատերազմ է հայտարարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով վերջին կալանավորումներին։ Նրա խոսքով Փաշինյանը հիմա ավելի ագրեսիվ է, քանի որ «արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցողը կարիք ունի ներքին կառավարման»։ «Ստեփանակերտում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մեկ բան է փաստում․ տարածաշրջանային խնդիրների շուրջ քննարկումները տեղի են ունենում հայկական օկուպացված պետության մայրաքաղաքում և այդ քննարկումներն, ըստ էության, վերաբերում են Հայաստանին, և Հայաստանը ուղղակի ներկայացված չէ։ Ամեն ինչ փաստում է, որ արտաքին քաղաքականության մեջ որոշում կա, որը լավը չէ ՀՀ-ի համար և ՀՀ իշխանությունները այդ որոշման մեջ դերակատարում չունեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее