▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անգամ էլ նա ապացուցեց, որ մտածել է՝ ինչպես ուրախացնի ինձ. Անուշկա Մարգարյան

Life.panorama.am-ը գրում է, որ երեկ՝ հունվարի 22-ին, դերասանուհի Անուշկա Մարգարյանը նշել է իր ծննդյան օրը: Կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ իր տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերից, իսկ ծննդան օրը կատարյալ են դարձրել սիրելին ու ընկերուհին.

«Ուղիղ կեսգիշերին մեր տուն եկան սիրելիս ու ընկերուհիս, մարդիկ, ում ուրախ էի առաջինը տեսնել 27 տարեկանում: Նրանք ամեն բան արել էին տոնս ուրախ դարձնելու համար՝ տորթով, մոմերով, շոմպայնով ու փուչիկներով նրանք եկան մեր տուն ու իսկական տոն պարգեւեցին ինձ: Այսօր էլ նկարահանման հրապարակում գործընկերներս շատ գեղեցիկ կերպով շնորհավորեցին ինձ. ուրախ եմ, որ նման լավ մարդկանցով եմ շրջապտված»,- պատմել է Անուշկան:

Հետաքրքրվելով, թե սիրելին՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանը, ի՞նչ է նվիրել Անուշկային, դերասանուհին նշել է.

 «Ինձ համար շատ կարեւոր  է այն, որ ես տեսնում ու զգում եմ, որ սիրելիս ամեն անգամ ինձ համար նվեր ընտրելիս մտածում է, թե ինչպես ինձ ուրախացնի: Իհարկե, նա շատ լավ գիտի, որ ինձ համար նվերի արժեքը կարեւոր չէ, բայց կրկին համոզվեցի, որ իմ կողքին է աշխարհի ամենալավ տղամարդը. Այս անգամ էլ նա ապացուցեց, որ մտածել է՝ ինչպես ինձ ուրախացնի եւ, ինչպես միշտ, այս անգամ էլ նրան հաջողվեց: Դե իսկ երեկոյան էլ նա կրկին մտածել է տոնական օրվա շարունակության մասին»:

Դերասանուհին պատմել է նաեւ, որ վերջին շրջանում երազանքներ մտապահելիս կոնկրետ ցանկությունների վրա չի կենտրոնանում.

«Վերջին ժամանակներում չեմ կարողանում կոնկրետ երազանքների ուղղությամբ մտածել: Ուզում եմ կյանքս լեցուն լինի, ուզում եմ, որ դառնամ 80 տարեկան տատիկ ու մաքուր խղճով հետ նայեմ անցածս կյանքի ճանապարհին, մտածեմ, որ քիչ եմ սխալվել, իսկ սխալներ գործելիս էլ սովորել էմ դրանց վրա, որպեսզի ավելի լավը լինեմ: Երազում եմ աճել, անընդհատ աճել»,- նկատել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее