▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անգամ բոլորովին այլ կերպ եմ ներկայանալու. Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը վերջերս Հայաստանում էր։ Այցի շրջանակներում  երգչուհին միայն մեկ ելույթ ունեցավ Երևանում. նա «Fly project»-ի համերգի հատուկ հյուրն էր։ BlogNews.am-ի հետ զրույցում Իվետան նշեց, որ Երևանում մենահամերգ տալու ցանկություն ունի, սակայն ժամանակը չի ներում։

«Ինձ բավականին շատ են գրում այդ թեմայով և զգում եմ, որ դրա պահանջը կա՝ չնայած այժմ համերգային ծրագրերը Հայաստանում շատ քիչ են, դրանք կազմակերպելը՝ բարդ։ Մենահամերգ կազմակերպելը բավականին ծավալուն նախապատրաստական աշխատանք է ենթադրում և ժամանակի սղության պաճառով չհասցրեցի զբաղվել դրանով»,- նշեց Իվետան։

Երգչուհին տարվա ընթացքում ներկայացնում է ստեղծագործական նորություններ, սակայն դրանք հստակ պարբերականություն չունեն։ Իվետան նշեց, որ դա ևս պայմանավորված է իր զբաղվածությամբ.  «Գերմանիայում այս տարի 80-ից ավելի համերգներ եմ ունեցել, փառատոնների եմ մասնակցել։ Այդ իսկ պատճառով տեսահոլովակներ կարողանում եմ ներկայացնել միայն այն ժամանակ, երբ հասցնում եմ»։

Իվետայի խոսքով՝ բավականին մեծ ծրագրեր ունի, որոնց մասին առայժմ չի կարող խոսել։ «Կա մի նախագիծ, որը երաժշտական չէ: Այդտեղ ներկայանալու եմ բոլորովին այլ կերպ։ Առայժմ չեմ կարող բացել փակագծերը, միայն կնշեմ, որ ինձ համար նոր ոլորտ է»,- ասաց երգչուհին։

 Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее