Past.am-ը գրում է.
Նարեկ Բավեյան. երգիչ, ով նաև դերասան է: Նրա մուտք հայկական շոու-բիզնես եղավ «Վերջին անգամ» երգով, որը կարելի է ասել նրա այցեքարտը դարձավ: Բոլորս էլ գիտենք, որ այս հաճելի արտաքինով երիտասարդը, չնայած իր երիտասարդ տարիքին արդեն հասցրել է երկու անգամ ամուսնանալ:
Past.am-ը ներկայացնում է Նարեկ Բավեյանի անձնական կյանքի որոշ մանրամասներ, նրա ընտանեկան երջանկության բանալին, ինչպես նաև ընտանեկան արխիվից լուսանկարներ:
Երիտասարդը, ով տարիներ առաջ մուտք գործեց հեռուստատեսություն, կարողացավ բավականին կարճ ժամանակահատվածում սիրվել ու ճանաչվել բոլորի կողմից: Այսօր Նարեկը հանդես է գալիս «Դոմինո» սիթքոմում: Նա ունի ամեն ինչ կատարյալ երջանկություն բերկրանքը վայելելու համար` գեղեցիկ արտաքին, սիրող ու գնահատող կին, ճանաչում, հանդիսատեսի սեր...
«Երջանիկ եմ, որ գտա այն մեկին, այն վերջինին ում առաջին անգամ տեսնելուն պես զգացի, որ ինքն է...»:
Խոսելով նրա ընտանեկան երջանկությունից չենք կարող չանդրադառնալ Նարեկ Բավեյանի առաջին ամուսնությանը: Նրա առաջին կինը Սոնա Ավետիսյանն է, որի հետ ծանոթացել էին հենց երգի պետական թատրոնում:
«Սկզբում կա սիրահարվածություն, ու էլ ոչ մի բանի մասին չես մտածում: Ծանոթ էինք Երգի պետական թատրոնից, բայց ընկերությունը սկսվեց Սեւանից` 6 տարի առաջ»: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երգիչը:
Եվ ինչպես որ կանխատեսվում էր նրանք ամուսնացան: Սակայն ինչ որ բան թերի էր. ամուսինները բաժանվեցին:
Առավել ամնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում