Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, այսօր շտապօգնություն է եկել. փաստաբան
«Հրմշտոցից հետո նա իր կրծքավանդակի շրջանում հարված է ստացել։ Իմ կողմից գործի նյութերին կցվել են նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին նյութեր։ Նա հաշմանդամություն է ձեռք բերել 44–օրյա պատերազմից հետո` 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել, 3 անգամ ստենտավորվել է»,– նշեց փաստաբանը։
Նա ընդգծեց` ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել։
«Տեղի ունեցած քաշքշուկի հետ կապված նա ուղղակի վրդովված է եղել, ու այդ մասին նա մանրամասն ցուցմունքներ է տվել։ Հիմա ուղղակի իրավապահ համակարգը մատի փաթաթան է սարքել խուլիգանության հոդվածը ու ամեն մի հրմշտոց այդ հոդվածի տակ է դնում։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, անգամ եթե նետվել են, ապա ոչ ծառայողների ուղղությամբ»,– ասաց Սողոյանը։
***
Զոհված զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը` Բագրատ Ուզունյանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են գնալ Աջափնյակի դատարան: «Այս անբարոյականները մեր ծնողներից երկուսին` Արսենին ու Աբիջյանին տարել են, հիմա տեղափոխում են այնտեղ: Պատճառն այն է, որ մի քանի օր առաջ ՊՆ-ի դիմաց ակցիա կազմակերպեցինք անհետ կորածների ճակատագրի պարզաբանման պահանջով, դրանից հետո անհիմն մեղադրանքով տարան»,- ասաց նա: *** |
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: |