«Համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ որ ուղղակի իրավունքի հետ բացարձակ անհամատեղելի պայմաններում մենք ունեցանք չտեսնված մի բան դատավորի կալանավորում, որը օրեր առաջ ազատ էր արձակել երեք պատերազմի մասնակից, հրամանատար Աշոտ Մինասյանին»,- այսօր ԵՄ պատվիրակության դեմ բողոքի ակցիայի ժամանակ անդրադառնալով ակցիայի շարժառիթներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դրանից անմիջապես հետո սկսվեց քրեական հետապնդում մի հոդվածով, որը երբևէ ՀՀ պատմության մեջ չէր կիրառվել»,- դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին ասաց Ռուբեն Մելիքյանը։
«Մենք այլևս ասելիք չունենք ՀՀ իշխանություններին։ Իմ համոզամբ այս ամենի մեջ մեծ մեղք ունի ԵՄ պատվիրակությունը և անձամբ տիկին դեսպանը, որոնք, համոզված եմ, պատշաճ չեն տեղեկացնում մայրաքաղաքաներին այն ամեսին մասին, ինչ այստեղ կատարվում է»,- նշեց նա։