Դերասան Ռաֆայել Երանոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հասցեին վերջին օրերին հնչած քննադատություններին ու վիրավորանքներին: Համացանցային օգտատերերը մեղադրում էին Ավետին նրա համար, որ վերջինս, ի տարբերություն շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, չի մասնակցել ցույցերին և ամբողջ ընթացքում լռություն է պահպանել:
«Ես չեմ ուզում կարդալ, լսել ոչ մի տեսակ վատ քոմենթ, անձնական վատ վիրավորանք իմ ընկերոջ հասցեին: Ավետ Բարսեղյանն իմ ընկերն է , շատ հարազատ մարդ է: Եթե ինչ-որ մեկը վիրավորումէ ավետին, ուրեմն` վիրավորում է նաև ինձ: Հանեք չարությունը ձեր միջից, չի կարելի. այս ամենի մեջ բոլորս ունենք մեր լուման, մեր նվիրվածությունը, ամեն մեկս մի ձևով ուրախանում ենք կամ տխրում: Բայց հասկացեք` անձնական վիրավորանքներ չի կարելի: Ես արգելում եմ»,- նշել է Ռաֆայելը:
Նշենք, որ Ավետ Բարսեղյանն ավելի վաղ գրառում էր արել Instagram-ի իր էջում ` այդ կերպ պատասխանելով իրեն քննադատողներին. «Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս»։
Կարդացեք նաև՝ Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ. Ավետ Բարսեղյան
Սիրեցի նրան, որովհետև…Ավետ Բարսեղյանն անկեղծանում է կնոջ և «գաղտնի» ամուսնության մասին