Life.panorama.am-ը գրում է. երգչուհի Օլգա Այվազյանին «Շիկահեր աղջիկ» տեսահոլովակում մեղադրում են համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Քրիստինա Ագիլերայի երիտասարդ տարիների ոճը կրկնօրնակելու մեջ:
Անդրադառնալով Քրիստինա Ագիլերայի երիտասարդ ոճին նմանակելուն` Օլգան ընդգծեց.
«Այո, մազերի գույնի առումով ես նմանակել եմ Քրիստինա Ագիլերային եւ շատ ուրախ եմ, որ մարդիկ ինձ նմանացնում են նրան, չէ որ նա շատ հայտնի ու տաղանդավոր երգչուհի է: Բացի այս, այնպես չէ, որ Քրիստինա Ագիլերան էլ ինչ-որ մեկից չի ընդօրինակել, այնպես չէ, որ գունավոր մազերն իր մտահղացումն է: Առհասարակ` ժամանակ առ ժամանակ նորաձեւության մեջ ամեն ինչ կրկնվում է եւ հնարավոր չէ այս ասպարեզում նոր գյուտ անել: Ինչ վերաբերվում է նրա երիտասարդ ոճին նմանակելուն, այ այստեղ համաձայն չեմ, քանի որ գունավոր մազերը հիմա էլ շատ թրենադային են ու նույն Քրիստինա Ագիլերան վերջերս թողարկած տեսահոլովակում եւս այդ ոճով ներկայացավ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում