Life.panorama.am-ը գրում է.
Կայքը զրուցել է սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Նառա Դիլանյանի հետ: Հեռուստադիտողը Նառային ճանաչեց «Դժվար ապրուստ» սերիալից, որում նա մարմնավորում էր հորաքրոջ ակտիվ ու գունեղ կերպարը: Ներկայում դերասանուհին հանդես է գալիս «Առաջնորդները» սերիալում: Դրեսանուհի հետ զրույցել ենք ինչպես աշխատանքային գործունեության, այնպես էլ անձնական կյանքի վերաբերյալ:
-Նառա, դարձյալ մարմնավորում եք ակտիվ, գունեղ, մի քիչ էլ «խելառ» կերպար: Հետաքրքիր է՝ Ձեր կենսուրախ տեսա՞կն է պատճառը, որ ռեժիսորները Ձեզ նման դերեր են վստահում:
- Ճիշտն ասաց՝ չգիտեմ: Հեռուստադիտողը, սցենարիստներն ու ռեժիսորները ինձ չեն տեսել այլ կերպարներում ու գուցե չեն էլ պատկերացնում: Ես կցանկանայի այլ կերպարներով էլ հանդես գալ, անգամ բացասական դերով: Բայց և այնպես, ես չեմ դժգոհում, գոհ եմ իմ կերտած հերոսների կյանքից, նրանք, իհարկե, շատ չափազանցված են, բայց ամեն դեպքում լավ կլիներ, որ բոլորս իրական կյանքում էլ ուրախ լինեինք, հենց այնպես, ինչպես իմ հերոսուհիներն են:
-Ձեզ վստահած դերերը գլխավոր կերպարներ չեն, բայց կարողացել եք Ձերհերոսուհիներին ներկայացնել այնպես, որ գլխավոր կերպարներից ոչ պակաս սիրվեք:Ո՞րն է գաղտնիքը:
-Նախ շնորհակալ եմ: Չեմ ուզում թաքցնել ու միշտ եմ ասել, որ ես այն դերասանուհիներից եմ, ով քիչ է քննադատվում: Իրոք արդեն վստահ կարող եմ հպարտանալ, որ ունեմ ինձ սիրող մարդիկ, ունեմ իմ հանդիսատեսը, ովքեր ինձ տեսնելով՝ ժպտում են, ինչն արդեն բավական է: Ես միշտ շնորհակալ եմ այդ մարդկանցից, իսկ որպես այդպիսին՝ սիրված լինելու համար գաղտնիք չկա: Չլինելով պրոֆեսիոնալ դերասանուհի՝ ուղղակի ես միշտ անկեղծ եմ իմ հանդիսատեսի հետ, շատ անգամ ես չեմ խաղում, այլ ապրում եմ դերը, իրավիճակը, երբ նկարահանման հրապարակում եմ, ես իսկապես ապրում եմ իմ կերպարների կյանքով: Իմ հերոսուհիներին կերտելիս՝ փորձում եմ նրանց փոխանցել նաև իմ «ես»-ից որոշ տարրեր, ինչը բնականություն է տալիս կերպարիս: Հավատացեք՝ շատ ժամանակ ես սցենարին լիովին համապատասխան չեմ խաղում, այլ դիմում եմ իմպրովիզներին, ինչն էլ իր հերթին է ապահովում կերպարներիս մատչելիությունը: Կյանքում էլ աշխատում եմ քիչ խաղալ, բայց լրիվ չխաղալ, ինչպես իմ կյանքի ընթացքում հասկացա, անհնար է: Ինչ վերաբերվում է գլխավոր կամ երկրորդական կերպարներին, պետք է նկատեմ, որ տարիներ առաջ, երբ չէի նկարահանվում, մտածում էի, որ միայն առաջնային դերերով պետք է հանդես գամ, բայց հիմա ուղղակի ծիծաղում եմ այդ մտքերիս վրա: Չգիտեմ, որտեղից ինձ այդքան համարձակություն, բայց ես առհասարակ կյանքում երրորդական լինել չեմ սիրում ու Փառք Աստծո երբեք չեմ անտեսվում: Գուցե հենց իմ համարձակությունը ինձ ուժ տվեց, որ իմ առաջին քայլերն արեցի ամենավարկանիշային սերիալում՝ պրոֆեսիոնալ դերասանների կողքին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում