▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ստեղծվել է՝ նսեմացնելու Իրանին․․․Դեսպանը՝ 5-րդ ալիքով ցուցադրվող «Թեհրան» սերիալի մասին

Այն ստեղծվել է՝ նսեմացնելու Իրանի Իսլամական Հանրապետությունը․․․Դեսպանը՝ 5-րդ ալիքով ցուցադրվող «Թեհրան» սերիալի մասին

Ստորև ներկայացնում ենք 5-րդ ալիքի տնօրենի արձագանքը․ 

Երեկ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իր հրաժեշտի ասուլիսում, բավականին ժամանակ տրամադրեց 5-րդ ալիք հեռուստատեսությանը: Հարգարժան դեսպանի դժգոհությունը 5-րդ ալիքից, նրանում է, որ մեր հեռուստատեսությամբ այս օրերին հեռարձակվում է «Թեհրան» հեռուստասերիալը: «Թեհրան» հեռուստասերիալը չորս երկրների համատեղ արտադրություն է, որ պատկանում է Apple TV+ հարթակին և իր գրանցած բարձր վարկանիշով համարվում է բլոկբաստեր: Սերիալը Մոսադի գաղտնի գործակալի մասին է, ով Թեհրանում վտանգավոր առաքելություն է իրականացնում։ Նպատակն է անջատել տեղական հակաօդային պաշտպանությունը, որպեսզի Իսրայելը կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ռեակտորը։

Ինչ խոսք, թեման շատ հետաքրքիր է, տեսակով՝ քաղաքական կրիմինալ և ավելին՝ որպես սերիալ նկարահանված է շատ բարձր որակով, համեմված հետաքրքիր և բավական հավասարակշռված զարգացումներով:

Կարող էի չանդրադառնալ մեր բարեկամ երկրի դիվանագետի խոսքին, բայց դեսպանի խոսքում մի քանի արտահայտություն, ինձ համար՝ որպես «5-րդ ալիքի» գործադիր տնօրենի վիրավորական է, որին չեմ կարող չարձագանքել: Դեսպանը մտահոգություն է հայտնում սերիալի ցուցադրման առիթով և հարց բարձրացնում թե ովքե՞ր են կանգնած սերիալի եթերի ետևում: Անուշտ, ինձ այս հարցը չէր մտահոգի եթե նա հարցը ձևակերպեր այլ ձևով՝ «ովքեր են կանգնած սերիալի ետևում», բայց պարզ է , որ խոսքը եթերի մասին է, իսկ եթերի տերը այս դեպքում մենք ենք՝ «5-րդ ալիք» հեռուստատեսությունը:

Մեկ այլ ձևակերպմամբ հարգարժան դեսպանը տարակուսանք է հայտնում , «թե ինչպես է սիոնիստական ռեժիմը կարողանում մեր բարեկամ երկրում պատվերներ իջեցնել և փաստորեն նման սերիալներ ցուցադրել»: Սա ուղղակի մեղադրանք է մեր ալիքին պատվեր կատարելու մեջ: Հարգարժան դեսպանը մեզ ուղղակի մեղադրում է մի բանի մեջ, որը մեզ համար խորթ է, վիրավորական և անընդունելի:

Վերջապես, ի՞նչ իմաստ ուներ, նման ձևով դժգոհությունը բարձրաձայնել, երբ հնարավոր էր, զանգահարել, էլ. փոստով նամակ գրել, հանդիպում կազմակերպել, քննարկել և առաջացած թնջուկը լուծել պարզ մարդկային ձևով: Վստահ եմ, որ դեսպանատանը կա մշակութային գծով կցորդ, որի հետ կարող էինք քննարկել և ամբողջովին փարատել դժգոհ կողմի մտահոգությունները:

Առայժմ այսքանը: Մենք բաց ենք համագործակցության՝ բոլոր դիվանագիտական կառույցների համար, առավել ևս՝ մեր բարեկամ երկիր Իրանի:

Պետք չէ հավկիթի մեջ մազ փնտրել, չկա և չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее