▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ունի պատմություն, որի մասին չեմ խոսի. Էրիկ

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է երգիչ Էրիկի հետ իր նոր՝ «Գաղտնիք ու կարոտ» ստեղծագործության մասին:

«Ընդամենը մի քանի օր է, բայց նոր երգիս հետ կապված արձագանքներն արդեն շատ են. այն կարծես թե շոյել է մարդկանց հոգիները, ինչն ինձ միայն ուրախացնում է: Ինձ համար երկու անգամ ուրախալի փաստ է, երբ երգը տեսահոլովակ չի ունենում, բայց ընդունվում ու տարածվում է ոչ պակաս, քան եթե տեսահոլովակ ունենար»,- կայքի հետ զրույցում նշել է Էրիկը:

Հարցին, թե «Գաղտնիք ու կարոտ» երգը առաջիկայում տեսահոլովակ չի՞ ունենա, երգիչը պատասխանել է.

«Ոչ, չեմ կարծում, որ այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանենք. Կան երգեր, որոնց մեջ այնքան բան կա ասված, որ տեսահոլովակներ կամ երգը գովազդող կողմնակի նյութերի կարիքը չկա, սա երգ է, որն ուղղակի պետք է լսել, ուրիշ ոչ մի բան: Փոխարենը արդեն պլաններ կան մեկ այլ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու, մի մասն արդեն նկարահանված է, ըստ մեր ծրագրերի՝ նոր տեսահոլովակն իրեն երկար սպասեցնել չի տա»:

Հետաքրքրվելով, թե արդյոք «Գաղտնիք ու կարոտ» երգն իրական պատմության հիմք ունի, Էրիկը պատմել է.

«Իրականում, այո, այն ունի պատմություն, որի մասին չեմ խոսի, քանի որ իմ պատմությունը չէ, եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի այդ մասին խոսել. Երբ ես ու Ավետը տեղեկացանք այդ պատմության մասին, ցանկացանք գրել այս երգը: Բացի այդ, կան մարդիկ, ովքեր ամեն մեկն իր պատմությունն է գտնում այս երգի մեջ, ինչը կրկին հաճելի է ինձ»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее