▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, որ վստահ ասում են, թե նկարի տղամարդն Էմմիի ամուսինն է, ընդամենը շշուկներ են. Էմմիի մենեջեր

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Հանգստայն օրերին Էմմիի ամուսնու` համացանցում տարածված լուսանկարները շատերին զարմացրեց, ինչպես նշվում է Վահե Գրիգորյանին հայտնաբերած կայքը՝ երկար ու մանրակրկիտ փնտրտուքներից հետո Էմմիի ամուսնու անձնական էջը գտնելուն օգնել է Էմմիի եւ վերջինիս մենեջեր Աղավնի Մանուկյանի բացթողումը.

«Էմմին մի քանի օր առաջ հրապարակել էր ամուսնու անունը, իսկ Աղավնի Մանուկյանն իր էջում տեղադրել էր լուսանկար, որտեղ նշել էր զույգի որդուն՝ Դանիել Գրիգորյանին:Այս երկու բացթողումների արդյունքում պարզ դարձավ Էմմիի ամուսնու անուն-ազգանունը: Էմմիի, Աղավնի Մանուկյանի, Նադեժդա Սարգսյանի և փոքրիկ Նադի Սարգսյանի ընկերների էջերում փնտրեցինք և գտանք բոլոր Վահե Գրիգորյաններին: Գտանք ամենահավանական թեկնածուի անձնական էջը: Համոզվելու համար պարզեցինք նաև, որ զույգի որդու անունով բացված էջը հետևում է միայն մայրիկին և հայրիկին: Սա վերջնականապես հաստատեց մեր համոզմունքը, որ Էմմիի ամուսինը հենց այս Վահե Գրիգորյանն է: Երգչուհու ամուսինը՝ Վահե Գրիգորյանը, 28 տարեկան է: Ստացվում է, որ Էմմին 3-4 տարով մեծ է ամուսնուց, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որ երգչուհին չցանկանա բացահայտել ամուսնու ով լինել»,- գրում է կայքը:

Այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով  կապ հաստատեցինք Էմմիի մենեջեր Աղավնի Մանուկյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Անկեղծ ասած չգիտեմ էլ ինչ ասեմ, որովհետեւ իրավասու չեմ որեւէ բան ասելու: Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում, որ նկարի տղամարդը Էմմիի ամուսինն է: Իմ Instagram-ի էջը իմ անձնական  էջն է, ինչպես յուրաքանչյուրինը. Բնականաբար՝ ես իմ անձնական էջում կարող եմ տեղադրել եւ նշել այն ամենն, ինչ ցանկանամ, եւ ոչ մեկ իրավունք չունի այն քննարկելու: Իմ տեղադրած նկարում նշելով Դանիելին՝ մենք նպատակ չունեինք ակնարկելու որեւէ բան, դա ընտանեկան փոքրիկ դրվագ էր մեր անձնական էջում, ես չեմ պատկերացրել, որ նման ուշադրություն կգրավեր այդ ամենը: Իհարկե, իմ մեղավորությունն է, որ իմ էջը փակված չէր՝ հանրային էր, եւ յուրքանչյուրը կարող է հետեւել ինձ, բայց միաժամանակ իմ էջում ես եւ գործնական, եւ անձնական հրապարակումներ եմ անում: Մի բան էլ, այն, որ բոլորը վստահ ասում են, թե նկարի տղամարդը Էմմիի ամուսինն է, պետք է հիշել, որ դա ընդամենը շշուկներ են»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее