▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն մայրերից եմ, ով անձամբ է ուզում մասնակից լինել բալիկների խնամքին. Մարիամ Շահինյան

 

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Մարիամ Շահինյանն, ով արդեն երկու ամիս է, ինչ վայելում է կրկնակի մայրիկի կարգավիճակը,  կայքին պատմել է իր բազմազբաղ առօրյայից ու առաջիկա ծրագրերից:

«Օրերս գերզբաղված են անցնում, իհարկե, ես կանխատեսում էի, որ երկրորդ բալիկիցս հետո հենց այսպիսի հաճելի խառնաշփոթ է տիրելու մեր տանը: Ընդ որում նշեմ, որ որքան էլ թվում էր, թե ավելի շատ փոքր երեխայով տարված կլինեմ, սակայն զբաղվածությունս մեծամասամբ խլում է մեծ աղջիկս, քանի որ նա ընդամենը 1.5 տարեկան է, դեռ միայն բառեր է ասում ու անվերջ վազվզում, նա ուղղակի գերակտիվ երեխա է»,- նշեց Մարիամն ու ավելացրեց, որ քույրերի միջև տարիքային քիչ տարբերության շնորհիվ՝ իրենց ընտանիքում չեն բախվել խանդի  դրսևորումներին.

«Մեծ աղջիկս դեռ շատ փոքր է ու այնքան էլ կենտրոնացած չէ փոքրիկ քույրիկի վրա, ուստի խանդային իրավիճակներ, կարծես թե չկան մեր տանը: Թեև զավեշտալին այն էր, որ սկզբնական շրջանում ավագ դուստրս ասես չէր նկատում, կամ գուցե անտեսում էր փոքրիկի քույրիկին, և բոլորովին վերջերս է սկսել սիրել նրան, ցանկություն հայտնել գրկել կամ օրորել քույրիկին»:

Խոսելով երկու ամսական Լյուսիի մասին՝ դերասանուհին պատմեց. «Ասում են, թե Լյուսին նման է քույրիկին, ոմանք էլ ինձ են նմանեցնում, սակայն իմ կարծիքով՝ նա միայն հայրիկին է մի փոքր նման: Շատ սիրունիկ ու ժպտերես է իմ աղջիկը, նա շատ խելոք ու խաղաղ բալիկ է: Նրա հետ, կարծես թե, զգացողությունների կրկնություն ապրեմ, չէ որ մեծ աղջկաս հետ տարիքային տարբերությունը քիչ էր, ինչը ինձ համար մեծ առավելություն էր, քանի որ այդպես ինձ հաջողվում է ավելի  փորձառու կերպով խնամել փոքրիկիս»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее