▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն, ինչ անում են Միհրան Ծառուկյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը, ես չեմ անի երբեք․․․»․ Սուսաննա Պետրոսյան

Դիտեք նաև՝

Փաստ.am նյութ  է պատրաստել` սղագրելով Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդումն ու օգտագործելով հրապարակված նյութի վերնագիրը. Օրիգինալ մոտեցում... Օրիգինալ կլինենք նաև մենք... Կարդացեք մեր հմուտ գործընկերների նյութը` Փաստ.am-ից.

Երգչուհի, ով իր ճանապարը սկսեց «Հայսուպերսթար» նախագծից և, ով իր աշխատասիրությամբ և իր հանդիսատեսի սիրո շնորհիվ, դարձավ այդ նախագծի առաջին հաղթողը։ Իր հաղթանակը տոնելուց և որոշ ժամանակ ակտիվ գործունեություն ծավալելուց հետո, այսօր նրան հիշում են տարիներ առաջ ներկայացրած իր երգերով, որոնցից շատերը մինչ այսօր այդպես էլ չվերածվեցին տեսահոլովակների։

Տարիներ շարունակ լռելով իր անձնական կյանքի մասին, որոշ ժամանակ առաջ նա խոստովանեց, որ սիրում է և սիրված է։

Այսօր Ձեզ են ներկայացնում հմայիչ, անզուգական, երիտասարդ երգչուհի Սուսաննա Պետրոսյանի անձնական ու գործնական կյանքի որոշ մանրամասներ։

Իր գործունեությունը սկսելով «Հայսուպերսթար» նախագծից, Սուսաննա Պետրոսյան երգչուհին այսօր աշխատում է որպես ուսուցչուհի։ 

Ինչո՞ւ է «լռում» Սուսաննա Պետրոսյանը

«Կրթում եմ մեր վաղվա սրունդը։ Ինձ դա դուր է գալիս։ Ես չեմ ուզում ինձ համարել շոու-բիզնեսի մի մասնիկը, որովհետև ինձ դուր չի գալիս այն ինչ այսօր մատուցում են հանդիսատեսին»։

Խոսելով արդեն նրա անձնական կյանքից, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երգչուհին ունի ընտրյալ և բավական երկար ժամանակ է ինչ նրանք շփվում են։ Նա երբեք չի բարձրաձայնել իր անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, համարելով, որ․

«Անձնականը մնում է անձնական և այս թեման չեմ սիրում ընդհանրացնել ու բարձրաձայնել։ Ես արվեստի մարդ եմ ու խոսում և լուսաբանում եմ միայն իմ՝ արվեստում կատարած աշխատանքն ու գործունեթյունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее