System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» ամերիկյան Monsanto ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում: Այս առիթով նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Բավական է այն ապացույցը, որ Monsanto-ի ասփրեյները շրջակա միջավայրը թունավորել են եւ բերել մեղուների կտրուկ ոչնչացման: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են եւ սարսափելի համ ունեն, եթե ավելի չասեմ:
ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Monsanto-ն առաջին հերթին հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր գործունեության, գյուղացիների հայցերի եւ այլնի համար: Երբ Հայաստանում եմ լինում եւ խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան եւ համեղ: Խնդրում եմ՝ թող այն այդպիսին էլ մնա: Ես ԱՄՆ-ում այսպիսի խնձոր չեմ կարողանում գտնել Monsanto-ի շնորհիվ»: