▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն գեղեցկուհին, ում բոլորը տիկնիկ են անվանում, իմ աղջիկն է. Լայանա

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝


Այն գեղեցկուհին, ում բոլորը տիկնիկ են անվանում, իմ աղջիկն է. Լայանան՝ դստեր առաջին տարդարձի և ատամհատիկի մասին (բացառիկ լուսանկարներ)

Արդեն ներկայացրել  էինք երգչուհի Լայանայի հուզիչ շնորհավորանքը՝ դստեր 1-ին տարեդարձի կապակցությամբ: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է երջանիկ մայրիկի հետ և մանրամասներ իմացել:

«Էլինան իսկապես լուսավորեց մեր կյանքը, նրա ամեն քայլից, ամեն բառից ու շարժումից աննկարագրելի հուզվում եմ, հավատս չի գալիս, որ նա արդեն մեկ տարի է՝ կա մեր կյանքում. Ճիշտ մեկ տարի առաջ փոքրիկս լույս աշխարհ եկավ ու փոխեց ամեն ինչ, փոխեց անգամ իր բնականոն հունով ընթացող կյանքի գույները: Այսօր դստրիկիս նայում եմ ու հպարատանում՝ այն գեղեցկուհին, ում բոլորը տիկնիկ են անվանում, իմ աղջիկն է,- պատմել է Լայանան:

Երգչուհին անձամբ էր զբաղվել տոնական օրվա կազմակերպչական հարցերով.

«Նախ պետք է ասեմ, որ ամուսինս ամեն ինչ թողել էր իմ որոշմանը, նա ասում է, որ այդ ամենը մայրիկի գործն է, իսկ այդ հարցում ինձ օգնության էր հասել քույրս՝ Լիաննա Մելքոնյանը: Որոշեցինք ծննդյան խնջույքը կազմակերպել մանկական սրճարանում եւ հրավիրել միայն մայրիկների եւ բալիկների, ստացվեց այնպես, որ միայն մեր հայրիկն էր ներկա: Երեկ շրջապատված էինք մեզ համար շատ թանկ մարդկանցով, ի դեպ նրանց շարքում կային նաեւ հայտնի փոքրիկներ Մոնթեն՝ Աստղիկի եւ Նարբեի որդին, Նոյը՝ Զառա Սահակյանի տղան, երգիչ Արմեն Դավթյանի բալիկները եւ այլք,- նշել է երգչուհին, ով սիրում է իր եւ աղջկա ոճը համատեղելի դարձնել, իր խոսքերով, որպեսզի հեռվից հեռու հասկանալի լինի, թե Էլինան ում աղջիկն է:

Երեկ ոչ միայն փոքրիկի ծննդյան տարդարձ է եղել, այլև ատամհատիկը. Ըստ փոքրիկ Էլինայի ընտրության՝ նա դիվանագետ կամ տնտեսագետ պետք է դառնա.

«Ես ու ամուսինս շատ կցանկանանք, որ աղջիկս լուրջ մասնագիտություն ընտրի, ես առավել շատ կցանկանայի, որ նա բժշկուհի դառնա, քանի որ ինքս էլ էի ուզում ընտրել այդ մասնագիտությունը: Պետք է անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ մեր երկրում երգչուհի լինելը շատ բարդ է, դրա համար այնքան էլ չէի ցանականա, որ աղջիկս իմ ուղին շարունակի, թեպետ նա շատ երաժշտական փոքրիկ է, սիրում է քնել եւ ուտել երաժշտության ներքո»,- պատմել է Լայանան:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее