▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, օր օրի դառնում է էլ ավելի բացահայտ». Հակոբ Հակոբյան

ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

«Այն, որ Հայաստանյան իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախի Հանրապետությունից, օր օրի դառնում է էլ ավելի բացահայտ: Արդեն երեք օր է ողջ Արցախի բնակչությունը, ավելի քան 100000 մարդ, զրկված է գազից, ազերիները թույլ չեն տալիս որևէ գյուղատնտեսական աշխատանք իրականացնել, գրեթե ողջ շփման գծում նրանց կողմից միակողմանի հրետակոծություններ, իսկ Հայաստանի վարչապետը Մակրոնի հետ հանդիպմանը, կարծիք է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և կնպաստեն հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը», իսկ Արցախում առկա հումանիտար աղետը և ազերիների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունը որակում «սահմանին սադրանքներ»։ Ու ոչ մի խոսք Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին, թուրք-ադրբեջանական սպառնալիքի և ադրբեջանական ժխտողականության դեմ պայքարի մասին: Իսկ ինչ է անում Արցախի նախագահը՝ քար լռություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее