Blognews.am-ը գրում է. Դեռ անցած տարի երգիչ Արսեն Սաֆարյանը հայտնի էր որպես «Saf club»-ի հիմնադիր, սակայն քչերը գիտեն, որ երգիչն այլևս կապ չունի ակումբի հետ: Արսենը կայքի հետ զրույցում պատմել է ակումբից հեռանալու, նոր տեսահոլովակի, ինչպես նաև իր հեղինակային երեկոների մասին:
«Մոտ երեք տարի՝ ակումբի կառուցման շրջանից սկսած, ես մասնակցել եմ «Saf club»-ի ստեղծմանը և բավականին ուժ ու եռանդ եմ դրել այնտեղ: Այնպես ստացվեց, որ ես այլևս կապ չունեմ ակումբի հետ և ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր լսում են, հետևում են իմ գործունեությանը, պարզապես տեղյակ լինեն, որ ես այլևս կապ չունեմ ակումբի հետ»:
Այն հարցին՝ արդյոք հեռանալուց հետո չի պահանջել, որպեսզի փոխվի ակումբի անունը, երգիչը պատասխանել է. «Ես պահանջ չեմ ունեցել անունը փոխելու, բայց ինչպես լսել եմ, ակումբում պարզաբանում են, որ Փարիզում կա «Saf club» անունով ակումբ, և այն իմ անվան հետ կապ չունի: Ինչևիցե, այդ ամենն ինձ արդեն հետաքրքիր էլ չէ»:
Երգիչը չի բացառում, որ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալի.
«Կարծում եմ՝ այս անգամ այնպես կլինի, որ ամեն ինչ իմ անմիջական ղեկավարմամբ լինի, որպեսզի ես գեղեցիկ, հետաքրքիր մթնոլորտ կարողանամ ստեղծել, հնչի այն երաժշտությունը, որը ես նախընտրում եմ: Համագործակցելու նոր առաջարկներ կան, բայց գուցե ամեն ինչ հենց իմ նախաձեռնությամբ էլ լինի»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում