▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր չեմ. տեղափոխվում եմ «մտածող կենտրոնի» իմ ընկերների մոտ. Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այ այսօր արդեն կարող եմ ասել՝ ցտեսություն: Իրավական տեսանկյունից՝ հինգ օր անց այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր չեմ: Տեղափոխվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող «մտածող կենտրոնի» իմ ընկերների մոտ: Լավ է, որ մարդ միշտ վերադառնալու տեղ ունի: Հենց դա է շատ ժամանակ դուխ տալիս:

Պատգամավորական գործունեությունս տևել է 4 տարի 7 ամիս: Ունեցել եմ թե՛ հաջողություններ, թե՛ անհաջողություններ: Արել եմ, իմ կարծիքով, լավ բաներ, և հաստատ բաներ կան, որ լավ չեմ արել: Հասանելի եմ եղել միշտ: Ասել ու արել եմ բացառապես այն, ինչին հավատացել եմ: Փորձել եմ միշտ պահել մարդկային հարաբերությունները ու մարդ մնալ:

Հիմա արդեն ամեն դրվագ չէ, որ հիշում եմ, բայց կան բաներ, որոնք միշտ եմ հիշելու: Առաջին հարցը, ելույթը, ելույթն Օպերայի հարթակից, առաջին նախագծի ներկայացումը, բոլոր միջազգային միջոցառումներից հիշում եմ Բաքվում ազերիների «պորտը» տեղը դնելը և հայրիկիս՝ Ժիրայր Պողոսյանի պատիվը պահելը, բոլոր այցերս առաջնագիծ, վերահսկողական մշակույթի տարածման համար ամեն օր կռիվ տալը:

Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին, որ կյանքիս այս փուլը տեղի ունենա: Շնորհակալություն բոլորին, ովքեր համագործակցեցին այս ժամանակահատվածում, ովքեր կողքիս էին, ոգեշնչում էին բարի խոսքով, խորհրդով, քննադատությամբ:

Հիմա արդեն նոր փուլ: Հուսամ՝ մի օր Հայաստանում այլընտրանքային մոտեցումների մշակումը, լոբբիզմը, հասարակական աշխատանքը կընկալվի այն խորությամբ, որն այսօր կա զարգացած երկրներում: Համենայն դեպս, մենք ամեն ինչ կանենք այդ օրը մոտեցնելու համար: Այսուհետ ինձ միշտ կարելի գտնել Հայաստանի առաջատար «թինկ-տանկում»՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, որ գործում է «Անի» հյուրանոցի բիզնես հարկում: Այսուհետ էլ եմ պատրաստվում աշխատել նույն ոճով, նույն եռանդով, նույն նվիրվածությամբ, նույն հավատով: Խոստանում եմ մնալ նույն Թևանը:

Դուխով»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее