▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այժմյան փոխոստիկանապետը 2008-ին Նիկոլին մերուկնիկ էր քրֆում․․․»

Ոստիկանության աշխատակիցների վերջին գործողությունները «սրիկայություն» էր․ Նման հայտարարություն Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ արեց Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը։ 

«Այս պատը պետք է վերանվանել՝ «վիժվածքների պատ»։ Ընդ որում՝ ոչ թե միայն կարմիր, կապույտ գլխարկավորների նկարները պետք է այստեղ լինեն, այլ առաջին հերթին պետք է լինեն ոստիկանության ղեկավարության նկարները, որ յուրաքանչյուրը մոտենա և թքի դրանց երեսին․․․

Էդ ի՞նչ ոգևորությամբ, էդ ի՞նչ ջանասիրությամբ են հարձակվում։ Բա ես ո՞նց չասեմ՝ տո այ վիժվա՛ծք, եթե քո պատկերացմամբ՝ իրավախախտն արդեն ձեր ձեռքերում է, դուք տանում եք, տո այ տակա՛նք, ինչո՞ւ ես հետևից հարվածում, տո այ վիժվա՛ծք, ընկած մարդուն ինչո՞ւ ես քացով խփում, տո էշի քուռա՛կ, իշու քացի տա՞լն են քեզ սովորացրել․․․»։

Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, մասնավորապես, Փաշինյանի մասնակցությանը դրան, Սայաթ Շիրինյանն ասաց․

«2008 թվականին, երբ այս Նիկոլ կենդանին սադրեց, երբ ժողովրդին հանեց ոստիկանության դեմ, ծեծո՛ւմ էին, ջարդո՛ւմ էին, սպանո՛ւմ էին, նրա հոգին փառավորվում էր, այժմյան փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, որն այն ժամանակ բուժվարչության պետ էր, Նիկոլին մերուկնիկ էր քրֆում, 2 օր առաջ ասում է՝ ի՞նչ գործ ունեին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ երեխաները։ Չի՞ հասկանում այդ բութ կենդանին, որ մեր ցույցերը խաղաղ են, որտեղ մասնակցում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները, արժանապատվություն ունեցող հա՛յն է մասնակցում․․․ »։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее