▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ խոսակցություններն ավելի են ուժեղացնում մեր հարաբերությունները. Մանո Գրիգորյան

Դիտեք նաև՝

Դերասան Սարգիս Գրիգորյանի կնոջ՝ Մանո Գրիգորյանի հարցազրույցը, որում անդրադարձել էր ամուսնու՝ բաց տեսարաններում նկարահանվելուն, նոր քննարկումների թեմա է դարձել: Մանոն նշել էր. «Մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Երբ սկսեցին վայբերով նկարներ ուղարկել ինձ, բզբզալ, հարցնել` հո չենք վիճել, մտածեցի` գուցե պիտի ավելի բուռն ռեակցիա տայի։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաեւ մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեն»: Այս խոսքերից հետո այսօր մի հրապարակում է հայտնվել, որի հեղինակը անդրադարձել է մեր հասարակության մտածելակերպին: Ըստ հեղինակի՝ Մանոյին Սարգիսի լուսանկարները ուղարկողները մտքում ունցել են հետեւյալ ենթատեքստը՝ «Մանո աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելո՞ւ ես... Բաժանվիր էդ դավաճանից»:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցեց Մանո Գրիգորյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ մեր հասարակությունը երբեմն իսկապես կարող է զույգերի անհաշտությունների պատճառ դառնալ, եթե միայն զույգերը վճռական չեն իրենց որոշումներում.

«Հայ իրականության մեջ ընդունված է մյուսների կյանքը քննարկել, մասսայական դարձնել, ուրիշի կարծիքի ազդեցության տակ ընկնել, որի արդյունքում մարդը դադարում է սեփական մտքերով որոշումներ կայացնել, փոխարենը չի հասկանում, թե ինչպես ընկերուհու, ծնողի կամ մեկ այլ մարդու ազդեցությունը կրեց: Կարծում եմ՝ ամեն ընտանիք ունի իր ներքին խոհանոցը, իր խնդիրները, որոնք պետք է լուծեն բացառապես զույգերը: Շատ դեպքերում զույգերը գալիս են ընդհանուր հայտարարի, բայց հետո հիմնականում հարազատների միջամտությամբ ստեղծվում են նոր խնդիրներ: Գիտեք, կողքի մարդիկ, հատկապես հարազատները քո վատը չեն ուզի, բայց նրանք չեն կրում այն նույն խնդիրը, ինչ դու, դրա համար նրանց պետք է պարզապես չթողնել խառնվել: Ես չեմ ասում, որ կինը կամ տղամարդը կորցնի իր ես-ը, բայց շատ դեպքերում պետք է մտածել ոչ թե ես-ի, այլ մենք-ի մասին, որպեսզի ոչ թե ես-ը, այլ մենք-ը չտուժի»- նշեց դերասանուհին և հավելեց, որ երբեք ստնադարտ որոշումներ չի կայացրել կյանքում. «Իմ ընտրությունները միշտ էլ բոլորի համար ոչ ստանդարտ են եղել՝ սկսած ամուսնությունից, մինչեւ հետագա որոշումներ: Եվ դա ինձ բնավ չի խանգարում ու նույնիսկ դուր է գալիս, քանի որ ես անում եմ այն, ինչ ես եմ ճիշտ համարում:

Իմ մտածելակերպը կարող է չհամապատասխանել իմ ընկերների, ընտանիքի մտածելակերպին, բայց ես ուրախ եմ դրա համար, չէ որ իմ լայն մտածելակերպի շնորհիվ ես այսօր ունեմ երջանիկ ընտանիք: Ես Միշտ առաջինը փորձում եմ հասկանալ դիմացինին, հասկանալ խնդրի հիմքը, որից հետո այնպիսի լուծում եմ գտնում, որը ոչ մեկին չի վնասի: Նույնը եւ վերջերս քննարկվող բաց տեսարաններին է վերաբերվում: Այդ խոսակցություններն ինձ համար ծիծաղելի են, բայց նաեւ նորմալ եմ վերաբերվում այդ ամենին: Չեմ էլ ուզում շատ խոսել այս թեմայի շուրջ, պարզապես կուզեմ, որ բոլորը հիշեն՝ միշտ երրորդը ավելորդ է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև`

Մանո՛ աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելու՞ ես... բաժանվի՛ր էդ դավաճանից

Մանո Գրիգորյանը՝ հանուն Սարգիսի հորը դեմ դուրս գալու, ամուսնու առաջին դստեր հետ շփվելու, ծանր օրերի մասին և ոչ միայն

Սարգիս Գրիգորյանը` մինչ ամուսնանալը դժբախտ լինելու և իր հարսանիքին 1000 դրամով ներկայանալու մասին

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее