▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ պահին աշխարհն իմն էր. Արաքսյա Մելիքյանը նշում է ծննդյան 32-ամյակը

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 1-ին,  Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանի ծննդյան օրն է: Դերասանուհին նշում է ծննդյան 32-ամյակը. օրվա ծրագրերով ու խորհրդանշական ցանկություններով, նաեւ արդեն իրականացված երազանքով Արաքսյան կիսվել է մեզ հետ:

«Ինձ համար արդեն ավանդույթի նման մի բան է  դարձել, որ ամեն տարի ճիշտ 00:00-ին տոնական տորթով մեր տուն են գալիս ընկերներս. կարելի է ասել, որ դա ինձ համար արդեն անակնկալ չէ, ես գիտեմ, որ նրանք գալու են ու սիրով սպասում են նրանց: Երեկ գիշեր էլ ծննդյան օրս մեկնարկելուն պես ամեն տարվա նման մեր տուն եկան ընկերներս եւ 32 տարեկանում օրս սկսեցի նրանց հետ: Ես հպարտանում եմ նման ընկերներ ունենալու համար ու շնորհակալ եմ նրանց՝ ինձ սիրելու համար,- պատմեց Արաքսյան ու շարունակեց,- ծննդյանս օրվա ամենա-ամենա անկակնկալը երեխաներս մատուցեցին իրենց ոգեւորությամբ: Կեսգիշերին, երբ հյուրերը մեր տանն էին, տղաս խառնվել էր իրար, մեկ ակնարկում էր, որ անակնկալ է պատրաստել, մեկ թաքուն էր ուզում պահել, վազքով գնաց ննջասենյակ բերեց իր նկարած նկարը, որտեղ մեր ընտանիքն էր պատկերել, այնուհետեւ այդ նկարում ավելացրեց մեր հյուրերին, իսկ հետո էլ թղթից հրեշտակ պատրաստեց ու նվիրեց ինձ: Հավատացեք՝ այդ պահին աշխարհն իմն էր, չէ որ էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանիկ լինելու համար»:

Արաքսյան ծննդյան օրը սկզբում աղջկական հավաքույթ կկազմակերպի, այնուհետեւ ընտանիքի հետ կանցկացնի. «Այսօր նաեւ մորաքրոջս ծննդյան օրն է ու մենք որոշեցինք միասին անցկացնել, քիչ հետո աղջկական հավքույթ կկազմակերպենք, իսկ երեկոյան ընտանիքիս հետ կշարունակենք տոնական օրը»,- նշեց դերասանուհին:

Ի դեպ, Արաքսյան պատմեց, որ ծննդյան օրվան ընդառաջ հրաշքի նման կատարվել է այս շրջանի իր ամենանվիրական երազանքը. «Վերջերս հայրս մի փոքր վատառողջ էր եւ հիվանդանոցում էր, ու երազանքս կապված էր հենց հորս առողջանալու հետ.  Փառք Աստծո, նա արդեն տանն է ու ապաքինվում է: Երբ հարազատ մեկի առողջության հետ կապված խնդիր է լինում, ավելի շատ ես հասկանում, որ գլխավորը հարազատներիդ առողջ տեսնելն է: Հայրս ապաքինվում է, այնպես որ ծննդյանս ընդառաջ հրաշքի նման կատարվեց երազանքս»,- նկատեց նա:

Դերասանուհին նշեց նաեւ, որ իր երազանքները մի կարեւոր հատկություն ունեն՝ իրականանում են. «Այնպես է ստացվում, որ իմ երազանքները գերհզոր հատկություն ունեն, դրանք միշտ իրականանում են,- նշեց նա ու ավելացրեց,- չեմ ուզում շաբլոն հնչի, բայց բառի բուն իմաստով խաղաղության մասին եմ երազում, որովհետեւ այս երկրում ես երեխաներ եմ մեծացնում: Անձնական կյանքում ինձ մոտ ամեն բան կայացած է, այնպես որ նոր տարիքում մնացած ցանկություններս աշխատանքների հետ են կապված. Մի քանի բաց տեղեր ունեմ, որոնք հուսամ այս տարի կլրացվեն»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее