▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ օրը մարդիկ կային, որ պատահաբար էին հայտնվել այդտեղ. Նարեկ Պետրոսյան

Life.panorama.am-ը գրում է, որ սյսօրվա զրուցակիցն է ռեփեր Նարեկ Պետրոսյանը, ով ավելի հայտնի է որպես Մեծ Հայքի Նարեկ: Մեզ հետ զրույցում ռեփերը ներկայացրեց իր այսօրվա գործելաոճը, իր գնահատականը տվեց Հայաստանում առկա ռեփին եւ դրա զարգացումներին, մատնանշեց հայ կատարողների տարբերությունները միջազգային կատարողների համեմատությամբ, ինչպես նաեւ անդրադարձավ իր դերասանական կարողություններին:

-Նարեկ բավականին ժամանակ է, ինչ հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում էկրաններին, միաժամանակ, դուք անգործության էլ մատնված չեք, հետաքրքիր է, ո՞րն է այս իրարամերժության պատճառը:

- Այո, հեռուստաէկրաններին ինձ չեն տեսնում, բայց ես ակտիվ եմ համացանցում, այսինքն՝ ես նկարահանում եմ տեսահոլովակներ, կատարում եմ աշխատանքներ ու դրանք ներկայացնում եմ իմ պաշտոնական էջերում, բայց հեռուստաընեկերություններին դրանք չեմ տալիս, եթե նրանք ցանկանում են, առանց իմ առաջարկի վերցնում եւ ցուցադրում են:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված հեռուստաընկերություններից հեռու մնալու Ձեր որոշումը:

- Իմ նման գործունեության հիմքում հիաստթափություն ընկած չէ, պարզապես ժամանակներն են տարբեր, իմ գործունեությունը ավելի հետաքրքիր է երիտասարդությանը, իսկ երիտասարդությունը այսօր շատ ակտիվ է համացանցում, ուստի կարիք չկա ավելորդ էներգիա ծախսել, տեսահոլովակները տանել հեռուստաընկերություններ, խնդրել, որ այն պարբերաբար ցուցադրեն: Տեսահոլովակները, որոնք ես նկարահանում եմ ու դրանց վերաբերյալ արձագանքների եմ սպասում, ես ստանում եմ համացանցից, իմ լսարանին ես համացանցով հասցնում եմ իմ ասելիքը:

-Այո, այսօր համացանցն է ասես «ղեկավարում» դարաշրջանը, բայց հեռուստատեսությունն էլ իր դերը չի կորցրել, եւ եթե հեռուստատեսությամբ մարդիկ կարող են պատահաբար էլ Ձեզ տեսնել, ապա համացանցում, Ձեր անունը պետք է որոնել, Ձեզ չի՞ հուզում արդյոք այդ խնդիրը:

- Համաձայն եմ ձեզ հետ, ճիշտ է համացանցում էլ նույն հաջողությմաբ այդ նույն պատահականությամբ մարդիկ կարող են հանդիպել իմ գործերին, բայց ես չեմ էլ հերքում, որ հեռուստատեսությունը ավելի մեծ լսարան է ապահովում, դրա համար որոշել եմ, որ հաջորդ աշխատանքներս նաեւ TV-ով եթեր կգնան, հատկապես, որ արդեն նախապատրաստվում է միանգամից մի քանի նախգծեր: Պարզապես մինչ այս որոշել էի ավելի ոչ կոմերցիոն գործունեություն ծավալել եւ բացառապես հնչեցնել այն երաժշտությունը, որը միայն ինձ  է հոգեհարազատ, բայց հիմա արդեն մի քանի նախագծեր կլինեն, որոնք զուտ կոմերցիոն կլինեն, որի շրջանակներում, իհարկե, չեմ հեռանա իմ սիրելի երաժշտությունից:

-Երբ «ստեղծվում» էր հայկական ռեփը, դուք առաջիններից էիք, ով եւս փորձեց ներկայացնել այս երաժշտությունը հայկական տարբերակով, հետաքրքիր է Ձեր կարծիքը այսօրվա  ռեփերների մասին:

- Ժողովրդի մեծ մասը ինֆորմացիա չունի այս երաժշտությունից, այս ժանրից, մեծ մասը անգամ խաբարել չէ, թե այս երաժշտությունը իրենից ինչ է ներկայացնում, իսկ երիտասարդության շրջանում, ովքեր նոր են սկսում այս ասպարեզում առաջին քայլերը, որոշ չափով կան մարդիկ, ովքեր հասկանում են այս երաժշտությունից, թեպետ մեծամասնությունը լավ չի պատկերացնում, ուղղակի այդ ռիթմերն է նրանց գրավում, ինչու չէ, այսօր նաեւ նորաձեւ է դարձել ռեփ սիրելը: Ամեն դեպքում, ես շատ ուրախ եմ, որ 13-15 տարեկան երեխան վատ բանով չի զբաղվում, այլ կենտրոնացել է այս երաժշտության մեջ, գուցե իրենց տանը որեւէ ստեղծագործություն է գրում եւ ձայնագրում, դա շատ լավ է, որ համենայն դեպս ինչ-որ մասսայի փողոցից կտրում է ռեփը:

-Բայց այսօր իրենց շատերն են ռեփերներ համարում, տեսահոլովակ են թողարկում եւ իրենց արդեն այս ասպարեզում հայտնի են համարում, որակային առումով կցանկանայի լսել Ձեր գնահատականը:

- Այո, դա շատ կարեւոր միտում է, քանի որ այս ասպարեզում այսօր 90 տոկոսի աշխատանքային որակը գտնվում է շատ սիրողական մակարդակի վրա, չնայած պարտադիր չէ, որ դրա կրթություննը ունենաս: Ամեն դեպքում, լավ գործ ստեղծելու համար հարկավոր է բարձրորակ ձայնագրություն եւ գործիքավորում անել, եթե ուզում ես այս ոլորտում գնալով աճել ու զարգանալ: Որակով գործ ստեղծելով ամեն մեկն էլ օրինակ կլինի այն 13 տարեկան տղային, ով ուզում է ռեփեր դառնալ, դրա համար պետք է միշտ ձգտել ավելիին:

-Ամիսներ առաջ, երբ Երեւանում ելույթ ունեցավ Քանիե Ուեսթը, բոլորը խոսում էին, թե ինչու մեր հայ կատարողները չեն կարողանում ստեղծել նման տրամադրություն, այդ օրը կարծես բացահայտվեց նաեւ հայ երիտասարդությունը, հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը:

-   Այո, ես էլ էի ներկա այդ համերգին եւ պետք է ասեմ, որ այնտեղ ներկա էին,   մարդիկ, ովքեր իսկապես սիրում էին այդ երաժշտությունը եւ ուղղակի վայելում էին, բայց կային նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր եկել էին այնտեղ միայն նրա համար, որ Քանիեն աշխարհահռչակ արտիստ է, եւ գուցե եւ նրանք այնքան էլ չեն հասկանում այդ երաժշտությունից, բայց որ Քանիեն աշխարհով մեկ հայտնի է, պետք է ասեն շատ լավն է: Ես գիտեի, թե Հայաստանում ինչ ռեփ լսարան կա, բայց այդ օրը մարդիկ կային, որ պատահաբար էին հայտնվել այդտեղ: Իսկ ինչ վերաբերվում է հայ եւ արտերկրյա կատարողների տարբերությանը, ապա պետք է ասեմ, որ ինձ համար աշխարհի ամենատաղանդավոր արտիստները հենց հայերն են, բայց մեր կատարողների խնդիրը մեր երաժշտական շուկայի փոքրությունն է, եթե հայերեն հասկանային աշխարհի 90 տոկոսը, ապա հայ բոլոր աստեղերը կլինեին համաշխարհային աստղեր: Գուցե նաեւ մեր մենթալիտետը իր դերն ունի, մենք ազգովի բարդույթներ ունենք:

-Հայկական ռեփը ի՞նչ հարթության վրա է այսօր:

-  Հայկական ռեփը դեռ շատ զարգանալու ճանապարհ ունի: Ինչքան էլ արդեն երկար տարիներ է, ինչ աշխատանքներ ենք տանում, որի արդյունքում այսօր «Հայկական ռեփ»  ասվածը այլեւս արտասովոր բառակապակցություն չէ, բայց միեւնույն է, այն դեռ զարգանալու  տեղ ունի, այն դեռ շատ երիտասարդ է, դա անգամ վկայում են արդեն հայտնի ռեփերների տարիքը: Կոնկրետ ես փորձում եմ միջազգային համագրոծակցություններով եւ ոչ միայն ինձնից կախված ամեն բան անել, որպեսզի այս ոլորտը զարգանա մեր երկրում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее