Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Հասմիկ Կարապետյանի անկեղծ զրույցը արդեն ներկայացրել ենք, այս անգամ առանց բեմական դիմակի մեր զրուցակիցն է իր անկեղծությամբ ու քնքշությամբ մշտապես աչքի ընկնող երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Նա մեղմ է, ժպտառատ ու միշտ պատրաստակամ օգնելու, նա պատրաստ է անկեղծ խոսել, բայց խնամքով թաքցնում է այն, ինչ իրենն է, իր անձնական տիրույթում:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողություններից մեկը երեւի թե իմ առաջին հեծանիվն էր, որի մասին երազում էի։
Եկա, որովհետեւ...
Եկա, որովհետեւ այդպես էր որոշել Աստված: Եկա, որովհետեւ մայրիկիս հենց ես էի պետք:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական կետ ինձ համար կարող է լինել ամեն րոպեն:
Հիշում եմ ու տխրում...
Հիշում եմ ու տխրում մեր զինվոր տղաների համար, ովքեր իրենց կյանքը կորցրին հանուն մեզ:
Հիշում եմ ու ժպտում...
Հիշում եմ ու ժպտում, երբ երգում էինք ես ու Վարդուհի Վարդանյանը…նրա հետ ուրախ էր։
Ափսոսում եմ, զղջում, որ...
Ափսոսում եմ, զղջում, որ չեմ կարողանում այնքան օգտակար լինել, որքան կուզեի:
Վստահ եմ...
Վստահ եմ, որ լավագույնը առջեւում է:
Նպատակ ունեմ...
Նպատակ ունեմ երգել այնքան ժամանակ, քանի դեռ ասելիք կա:
Ես պատրաստ եմ կներես ասել...
Ես պատրաստ եմ հասկանալ եւ ընդունել իմ սխալները…ասում եմ կներես, եթե սխալ եմ:
Կարոտում եմ...
Կարոտում եմ մանկությունս:
Սիրում եմ...
Սիրում եմ կյանքն ու մարդկանց:
Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...
Իմ կյանքում կցանկանայի փոխել այն պահերը, երբ կարող էի անել ավելին, բայց ծուլացա, իսկ անփոփոխ թող մնա այն, ինչ հիմա ունեմ:
Գնում եմ դեպի...
Գնում եմ դեպի իմ նպատակները:
Պայքարել եմ, որ...
Պայքարել եմ, որ լինեմ ավելի հանդուրժող, ներող ու հասկացող:
Հպարտ եմ ինձնով, որովհետեւ...
Հպարտ եմ ինձնով, որովհետեւ օրվա մեջ գոնե մեկ հոգու կարողանում եմ ստիպել ժպտալ:
Վախենում եմ...
Վախենում եմ անտարբերությունից:
Երազում եմ...
Երազում եմ, որ աշխարհում լքված երախաներ չլինեն, այդ մասին ես իսկապես երազում եմ։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում