▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ մարդը սպառնալիք է, որը պետք է վնասազերծվի»․ Միքայել Սրբազանը՝ Փաշինյանի մասին

«Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչև 2018 թվական։ Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ով կատարեց հեղաշրջում։ Բայց երբ հայտարարեց, որ վարչապետ է ուզում դառնալ, հետ կանգնեցի ու այդ օրվանից է սկսվում այս իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ»,- դատարանում իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց Միքայել Սրբազանը։ «Հույս ունեին, որ ոչ միայն «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պետք է հեղինակեմ, այլ նաև միանամ իրենց։ Եղավ հակառակը և այդ ժամանակվանից սկսած դարձա այս իշխանության աչքի փուշը»,- պատմեց Միքայել Սրբազանը՝ նշելով, որ իշխանության հանդեպ քննադատությունը սրվել է հատկապես պատերազմից հետո, թեպետ պատերազմի օրերին պետության կողքին է եղել։ «Երբ գերագույն գլխավոր հրամատար իրեն կարգող անձը հարբած վիճակում ասաց՝ ո՞վ է կասկածում իր կարողությունների վրա, լրագրողներն անընդհատ փորձում էին իմ կարծիքն իմանալ։ Եվ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում անել։ Առ այսօր ասում եմ՝ այդ մարդը սպառնալիք է այս երկրին, որը պետք է վնասազերծվի»,- ասաց Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее