▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ լուրը լսելուց ի վեր մեր ընտանիքում անսովոր երջանկություն է. Անդրանիկ Հարությունյան

Life.panorama.am-ը գրում է. 2016-ը Անդրանիկ Հարությունյանի ընտանիքի համար հիշարժան է լինելու. սա գուշակություն չէ, պարզապես սիրված դերասանը հաջոդ տարի կրկնակի հայր է դառնալու, իսկ բարի լուրի մասին Անդոյի երջանիկ ընտանիքը իմացել է բոլորովին վերջերս.

«Կինս՝ Մերին, արդեն հղիության 1.5-2 ամսում է, բոլորովին վերջերս ենք իմացել ուրախ ու բարի լուրի մասին: Այդ լուրը լսելուց ի վեր մեր ընտանիքում անսովոր երջանկություն է, մի տեսակ հաճելի աժիոտաժ է. անհամբեր սպասում ենք մեր երկրորդ բալիկի ծնունդին»,- պատմել է Անդրանիկ Հարությունյանը կայքի հետ զրույցում:

Անդոն եւ կինը դեռ չգիտեն՝ աղջիկ կունենան, թե տղա.

«Ճիշտ է` դեռ հստակ չենք կարող իմանալ աղջիկ է, թե տղա, բայց ըստ մեր կանխատեսումների, պետք է տղա լինի, ինչի համար ես շատ ուրախ կլինեմ: Մենք շատ ենք ուզում, որ տղա լինի, որպեսզի երկու սեռի երեխաներ ունենալով, արդեն սահմանափակվենք, իհարկե, եթե երկրի վիճակը լավանա, ինչու ոչ, կցանկանամ շատ երեխաներ ունենալ»,- նկատել է նա:

Եթե որդի ունենա, Անդոն նրան կանվանակոչի հոր անունով.

«Քանի որ եղբայրս երկու աղջիկ ունի, ես էլ մեկը, ուստի, եթե տղա ունենանք, հորս անունով՝ Գրիշա,  կկոչեմ նրան»,- նշել է Անդոն:

Կամերային թատրոնի դերասանի 3-ամյա դուստրը՝ Էլենը, շատ խանդոտ է, ուստի Անդոն եւ կինը դեռեւս մտածում են, թե ինչպե՞ս բացատրեն փոքրիկին, որ իրենից բացի տանը եւս մի փոքրիկ է ապրելու.

«Էլենը շատ խանդոտ է, երբ իմ կամ մայրիկի գրկում մի ուրիշ երեխա է տեսնում, նեղանում է, ժամերով չի խոսում մեզ հետ, կարող է անգամ հարվածել այդ երեխային կամ ասել, որ չի սիրում այդ փոքրիկին նրա համար, որ մեր գրկին է տեսել: Հիմա ես ու կինս մտածում ենք, թե ինչպես ընտելացնել նրան այն մտքին, որ քույր կամ եղբայր է ունենալու: Հուսամ, երբ ծնվի մեր նոր փոքրիկը, Էլենի հետ խնդիրներ չենք ունենա,- ծիծաղելով նկատել է Անդոն, իսկ այն հարիցն, թե ո՞ւմ է նման Էլենն այդքան խանդո՞տ, դերասանը հումորի մեծ զգացումով պատասխանել է,- երեւի մամային է այդ գծով նման, մաման էլ հենց գրկիս ուրիշ աղջիկների է տեսնում, խանդում է»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее