
Life.panorama.am-ը գրում է.
Եռատոնի դեպքում ուրախությունը եռապատկված է լինում. հաղթական օրերի եռապատկված տոնական տրամադրությամբ մենք զրուցել ենք դերասաններ, ազատամարտիկներ Կարեն Մկրտչյանի և Արտաշես Ալեքսանյանի հետ:
Կարեն Մկրտչյանին առողջական խնդրների պատճաով արդեն մի քանի տարի է էկարններին չենք տեսնում, սակայն դերասանն այս ընթացքում անգործ չի մնացել. Արցախյան շարժման մասին նկարահանած նրա ֆիլմը շուտով հնարավորթյուն կունենանք տեսնել մեծ էկրաններին: Կարենը 22 տարի առաջ Շուշիի ազատագրմանը չի մասնակցել, բայց հիշում է այն զգացողությունները, որոնք պատերազմական թեժ մարտերում կռիվ տալու ժամանակ է զգացել, երբ հայտնել են Շուշիի հաղթանակի մասին.
«Շուշիի ազատագրմանը ես չեմ մասնակցել, բայց հիշում եմ, թե մարտի դաշտում ոնց էի ցնցում, երբ իմացա մեր հաղթանակի մասին: Հաղթանակի բերկրանքը ոչ մեկ չի կարողանա պատկերացնել, մինչև չզգա դա: Իսկապես, զգացողություններրդ ուրիշ են, երբ պատերազմի դաշտում, թեժ մարտերի ժամանակ լսում ես հաղթանակի մասին ու միջովդ յուրահատուկ մի դող է անցնում, էդ ժամանակ հասկանում ես՝ զգացածդ երջանկությունն անգնահատելի է»,- նշեց նախկին ազատամարտիկն ու շնորհավորեց բոլոր հայերին.
«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար այսօրն իսկապես տոն է: Հայերիս գործոնը բոլոր հաղթանակենրում կա, ուստի հայերիս եմ շնորհավորում: Հայն անպարտելի տեսակ է ու հրաշալի կլինի, եթե գալիք սերունդները միշտ վառ պահեն հայի այդ տեսակը: Վերջերս լինելով Արցախում՝ մի անգամ էլ համոզվեցի, որ մեր զինվոր տղերքի նմանն աշխարհում չկա, նրանց առավելությունն այն է, որ նրանք կռված ու հաղթած զինվորների տված սերունդն են համարվում, այդ փաստն այսօրվա զինվորներին պարզապես շքեզ է դարձնում»:
Կարեն Մկրտչյանի տանը երեք ապագա զինվոր է մեծանում, դերասանի խոսքով՝ տղաների ծնված իսկ օրից հայրական զրույցներ շատ է ունենում, որ իր պես սիրեն հայրենիքը ու պատրաստ լինեն թեկուզ կյանքի գնով տեր լինել մեր հողերին.
«Տղաներիս ծնված օրվանից համարում եմ, որ իմ համար առաջին աշխատանքն է նրանց մեջ հայրենասիրություն ու հայրենանվիրություն սերմանելը, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի նրանք ոչ միայն սիրեն ու փայփայեն մեր երկիրը, հողն ու ջուրը, այլև խորապես հասկանան, որ մեր հայրենիքը մեզ շատ պետք ու թանկ է»,- ավարտեց դերասանը:
Իսկ դերասան, նախկին ազատամարտիկ Արտաշես Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նախ հիշեց, թե ինչպես էր Խորհրդային միության տարիներին նշվում մայիսի 9-ը.
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում