Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Լուսին պատմեց, որ 2015-ը հաջող ավարտելուց հետո միեւնույն նշաձողը փորձելու է պահել նաեւ 2016-ին:
«Առաջիկայում մի շարք նոր աշխատանքներ կներկայացնեմ իմ երկրպագուներին, որոնց մեջ կրկին կկենտրոնացնեմ ողջ ուժերս, քանի որ արդեն խնդիր ունեմ՝ ստեղծելով որակյալ գործեր՝ հաջորդ գործը պետք է գերազանցի նախորդին, որպեսզի արդարարցնեմ իմ արվեստը սիրողների սպասելիքները»,- նշեց Լուսին ու պատմեց առաջիկա ծրագրերի մասին.
«Քանի որ վերջերս մենք հայտարարել էինք մրցույթ, որի հաղթողի հետ պետք է իմ «Turn Around» երգը քավեր տարբերակով զուգերգ երգեինք, այս պահին զբաղված ենք հենց այդ աշխատանքներով. Մրցույթն արդեն կայացած է, հաղթել է մի շատ տաղանդավոր աղջիկ Լիլիթ Օսիպյան անունով: Մենք արդեն մշակել ենք մեր զուգերգը, որի հիման վրա շատ շուտով կլինի նաեւ տեսահոլովակ: Շատ մեծ հույս ունենք, որ «Turn Around»-ը այս տարբերակում էլ կշարունակի հաղթական ուղին եւ կրկին կընդունվի հանդիսատեսի կողմից»,- նշեց երգչուհին:
Բացի այս, Լուսին նկատեց նաեւ, որ մեկ այլ նոր երգի հետ կապված ծրագրեր ունի. «Մի նոր երգ կա, որի պրեմիերան եղավ Սուրբ Սարգսի տոնին: Այն եւս շուտով տեսահոլովակ կունենա: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, միայն կասեմ, որ մեր ընդունած որոշման համապատասխան՝ այն, որ իմ երգերն այսուհետ կունենան լուրջ բովանդակային հիմք, ասելիք, այս երգը եւս այդպիսին է, այն շատ կարեւոր հաղորդագրություն ունի իր մեջ,- նշեց նա ու ավելացրեց,- այս երգի երաժշտության հեղինակները ես ու Գեւորգ Մարտիրոսյանն ենք, խոսքերը՝ Դեր Հովայինը: Ի սկզբանե այն նախատեսել էինք զուգերգով ներկայացնել Եվրատեսիլի մրցույթին, բայց քանի որ այս տարի ներկայացուցիչ ընտրելու համար հայաստանյան մրցույթ չհայտարարվեց, ուստի որոշեցինք, որ ես այն կատարեմ»:
Լուսին այսուհետ կներկայացնի հիմնականում անգլերեն երգեր, իսկ թե ինչո՞վ է այն պայմանավորված, պատասխանեց. «Երաժշտության մեջ ինձ հարազատ ոճին ավելի շատ հատուկ է անգլերենը: Մենք շատ մեծ նպատակ ունենք ավելի մեծ բեմեր դուրս գալու, հուսամ կկարողանանք իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ»:
Առավել մանրաամսն՝ սկզբնաղբյուր կայքում