«Actors on Actors» հաղորդման ժամանակ օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը հետաքրքիր բացահայտում է արել: Նա խոստովանել է, որ իրեն ոգեշնչել է ստեղծագործել Վիլյամ Սարոյանը: «Ես սիրում եմ Վիլյամ Սարոյանին: Ես կարդացել եմ նրա ստեղծագործությունները, երբ 22 տարեկան էի: Մի անգամ նրան հարցրին՝ «Ինչո՞ւ ես գրում», և նա պատասխանեց՝ «Որովհետեւ դա իմ փրկության միակ ճանապարհն է»: Եվ այդ արտահայտությունը տարիներ շարունակ ուղեկցել է ինձ»,- ասել է Հոֆմանը:
Դիտել` 12: 08 րոպեից