|
«Եռաբլուր» պանթեոնում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բանակի օրվա վերաբերյալ ուղերձին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Այդ անունն ու այդ խոսքերն այլևս չեմ ճանաչում ո՛չ որպես ՀՀ-ն ներկայացնող, ո՛չ որպես իմ հայրենակից: Նրանք, ովքեր մեզ տարել են դեպի պարտություն, հայրենիքի հանձնում, մեղսակցել թշնամու հետ, քիչ հիմք ունեն որևէ բան ասելու: Մնացածը՝ մենք պետք է դասեր քաղենք ու վիճակ փոխենք»: Դիտեք նաև՝ Հայաստանի և Արցախի հետ կատարվածի հարցում մեղսակցություն ունեն բոլոր, բայց իրականում ամեն ինչի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն է. Րաֆֆի Հովհաննիսյան «ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, Արևմուտքը․․․ բոլորն ունեն մեղսակցության աստիճանը, և մեր պատմագրությունը դա չի կարող հերքել, բայց այդ ամենի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն էր, հանցակցությունը, գլխավոր հրամանատարի՝ արդեն խոստովանված որոշումը, որ ինքը պետք է տաներ մեր ժողովրդին դեպի պարտություն, որ հեքիաթային, հորինվածքային, իր պատկերացրած հանրապետությունը հառնի։ Կարելի է մեղադրել բոլորին, տարբեր ուժերի՝ ըստ օրվա քիմքի, կարելի է նախկինների մասին խոսել, բայց ուրիշներին մեղադրելն այս գործող իշխանության՝ իր վերջին ամիսներն ապրող ապօրինի, առ ոչինչ իշխանության հիմնական աշխատելաոճն է»,- Եռաբլուրում լրագրողներին ասել է ՀՀ առաջին ԱԳ նախարարը` պատասխանելով Փաշինյանի այսօրվա ուղերձին։ |
«Այդ անունն այլևս չեմ ճանաչում ո՛չ որպես ՀՀ-ն ներկայացնող, ո՛չ որպես իմ հայրենակից». Րաֆֆի Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


