▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ անմեղսունակին ստիպված եմ անվանել իրականությունից դուրս հայտնված դիպլոմավոր տգետ․ Սենոր Հասրաթյան

Վլադիմիր Վարդանյան անուն ազգանունով մի պատգամավոր կա ՀՀ Ազգային ժողովում, ով մայիսի 9-ի խորհուրդը տեսնում է նրա մեջ, որ Արցախում հայը դեռ շարունակում է ապրել:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես երբևէ չեմ «տառապել» մարդկանց հանիրավի վիրավորելու գայթակղությամբ, բայց այս դեպքում այդ անմեղսունակին ստպված եմ անվանել ոչ այլ կերպ, քան իրականությունից դուրս հայտնված դիպլոմավոր տգետի... Նրան պետք է հասկացնել, որ հայն Արցախում ապրում է Քրիստոսի ծննդից առաջ և շարունակելու է ապրել այսուհետ և ընդմիշտ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее