▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Վարդանյանը՝ 2018-ին փոխվարչապետ նշանակվելու մասին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողները ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ինքը 2018-ի ապրիլին հավակնում է հանրապետության նախագահ դառնալ: Աղվան Վարդանյանն հարցին հետևյալ կերպ պատասխանեց.

«Ախ, իմ ցանկություններ մասին եթե դուք իմանայիք: Տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ ես ամենայն հավանականությամբ դառնալու եմ նախագահ,  ոստիկանապետ։ Մամուլը  շատ բան կարող է գրել։ Նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել, բայց ես ձեզ երաշխավորում եմ՝ աշխարհը պտտվում է, ոչ մի բան մի բացառեք: 2018 թվականը կգա կխոսենք, բոլորս այստեղ ենք լինելու»,- ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее