▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախր ո՞նց կարող եք այդ ձևով փորձել հեռուստադիտողին «քցել»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գրիշա Աղախանյանի ու Սոս Ջանիբեկյանի ներկայությունը արդեն իսկ ինձ դրդում է չնայել «Որոգայթ» Գ / Ֆ-ն. Չեմ հասկանում ախր մարդ ոնց կարող է «Որոգայթ» ֆիլմում ընտրել էս երկու դերասաններին. Վապշե իրանցը չի է. 

Գրիշա Աղախանյան ... Ախր ես տղեն իրա բոլոր դերերը միանման է խաղում, բոլոր դերերում միանման է խոսում ու միանման պահվածք է ցուցաբերում ու, իհարկե, «աստղով» դերասան չի. 

Սոս Ջանիբեկյան-հիրավի տաղանդավոր մարդու տաղանդավոր «ժառանգորդ» , բայց ոչ էս դեպքում. Չեմ հասկանում Սոսից բացի ուրիշ դե րասան էլ չկա միաժամանակ էս տղեն խաղում մի սիտկոմում թեթեւսոլիկի դեր, մի գ / ֆ-ում հարսանիք կազմակերպող անլուրջ մարդու դեր ու էտ նույն ժամանակահատվածում հեռուստադիտողին հրամցնում են նրան որպես գողական աշխարհի գլխավոր ներկայացուցչի «աջ» ձեռ.Ախր ոնց ոնց կարաք էտ տիպի փորձել հեռուստադիտողին քցել հասկացանք ինքը տաղանդավորա, բայց դա չի նշանակում, որ հեռուստադիտողը կարա կամ պատրաստ է նույն ժամանակահատվածում 3 տարբեր մարդու դիտարկի ու դրանից հաճույք ստանա. 

Ես մեծ հաճույքով կցանկանայի «Որոգայնթ» Գ / Ֆ-ն նայել , ֆիլմ, որը առաջին անգամ ինչ որ Հոլիվուդյան մոտիվներով նկարահանվել ու որի սերիալը մեծ հետաքրքրությամբ նայում էի, բայց էն փաստը, որ իմ համար անտաղանդ Գրիշա Աղախանյաննա խաղում ու միաժամանակ տարբեր ֆիլմերում իրարից տարբեր ու հակասական դերեր կերտող ՍոսՋանիբեկյանը, իմ մոտ վերջնականապես «սպանեց» ֆիլմը նայելու ցանկությունը: 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее