«Ախպերս... ճանապարհին հանդիպեցինք»,-գրել է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում՝ լուսանկարներ հրապարակելով երգիչ-Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանի /Մակիչի/ հետ, ով այս օրերին կրկին կամավոր է և պայքարում է հանուն Արցախի անկախության և ազատության:
Լուսանկարներին առաջինը արձագանքողներից է եղել Մկրտչի կինը՝ Արուսյակ Սիմոնյանը, ով գրել է. «Շուշան ջան, աշխարհի չափ շնորհակալ եմ... նոր տեսա էդ կողմերն ես, մտածի գրեմ, բայց դե արդեն ամոթ արի, ում տեսնում եմ հարցնում եմ՝ Մկոյին տեսա՞ր...»:
Ի դեմ, ընկերները Մկրտիչ Մկրտչյանին անվանում են ազատամարտի երգիչ: