`

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել Նիգերիայում Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» խաղի համատեղ դիտման ժամանակ տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին:
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրից: Աղոթում եմ մեր երկրպագուների հավերժական հանգստության համար և ուժ ու կորով մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգությունից»:
Նիգերիայի Քալաբար քաղաքում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» խաղի համատեղ դիտման ժամանակ էլեկտրական հոսանքի հարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել:


