
Armtimes.com-ի տեղեկություններով, 2016 թ.-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօր ձերբակալվել է քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ այդ օրը սպանվել է 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը: Մեզ հաջողվեց ճշտել, որ Գոռ Իսրայելյանը կասկածվում է Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ: Մեր տեղեկություններով, Չարբախցի Գեղամի որդին նույնպես դեպքի վայրում է եղել:
Չարբախցի Գեղամն այս գործով կալանավորված է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


