▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց տեսանյութում Աշոտ Աղաբաբյանի փեսան ու թո՞ռն են

Այսօր համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Ազատություն ռադիոկայանի տեսանյութը, որ պատմում էր, թե ինչպես է Կոնդի ՀՀԿ շտաբում քաղաքացիներից մեկը շտաբում գումար է թաքցնում։

Ըստ ասեկոսեների, նշված քաղաքացին, ով գումար էր  թաքցնում,  ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի/Բուռնաշ/ փեսան է, իսկ տեսանյութում երևում է նաև Աշոտ Աղաբաբյանի թոռը, ով փորձում է լրագրողից «պաշտպանել» շտաբի պատասխանատուներից մեկին՝ Սոնա Եղյանին:

 

Հիշեցնենք, որ ավելի ուշ տեղի ունեցած ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ թեև իրավապահները կուսումնասիրեն տեսանյութը, բայց «ներկայացված տեսանյութում երևում էր ընդամենը գումարով մարդ և ոչ թե այդ գումարը քաղաքական որոշման համար բաժանող անձնավորություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее